Տպել
29.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
1 / 8

Թիվ մեկ խնդիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելը եւ Հայաստանի անվտանգային հարցերը լուծելն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Խորհրդարանականն անդրադարձել է օրենսդիր մարմնում ազգային փոքրամասնություն ներկայացնող պատգամավորներին մանդատների տրամադրման կարգին, նրանց գործունեությանը:

Ալեքսեյ Սանդիկովը մանրամասնել է Հայաստանում ռուսական համայնքի առօրյան, խոսել հասարակության մեջ նրանց ներգրավվածության մասին:

Պատգամավորը պատասխանել է նաեւ ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին: Անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ ԱՊՀ միջխորհրդարանական, ԵԱՏՄ տնտեսական եւ ՀԱՊԿ անվտանգային հարցերում փոխգործակցությանը: Նա նշել է, որ Հայաստանն իր արտադրանքի մեծ մասն արտահանում է ԵԱՏՄ երկրներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ խորհրդարանական դիվանագիտությանը: Ալեքսեյ Սանդիկովը ներկայացրել է միջազգային այն խորհրդարանական հարթակները, որտեղ հաճախ է խոսվում  մեր երկրի խնդիրների մասին:

Հանդիպումը կայացել է մարտի 29-ին: Մայր բուհի ուսանողները մասնագիտական փորձաշրջան են անցնում Ազգային ժողովում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...