Մենք մշտապես կարեւորել ու շարունակում ենք կարեւորել հայ-ֆրանսիական հարաբերությունները: Ողջունում ենք տարբեր ձեւաչափերով ֆրանսիացի գործընկերների ներկայությունը Հայաստանում եւ ուրախ ենք, որ երկկողմ կապերն արդեն տեւական ժամանակ է թեւակոխել են գործնական քայլերի իրագործման փուլ: Ողջունելով Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը` նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
Մարտի 25-ին խորհրդարանում կայացած հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Սարգիս Խանդանյանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Արթուր Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը եւ Մհեր Մելքոնյանը:
Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է ֆրանսիացի գործընկերների մասնակցությունը միջազգային բազմակողմ հարթակներում եւ տարաբնույթ աջակցությունը հայանպաստ բոլոր նախաձեռնություններին:
Նշվել է, որ Ֆրանսիան լրջագույն դերակատարություն է ունենում մեր երկրի անվտանգային եւ ժողովրդավարական միջավայրի զարգացման գործում: Հայ խորհրդարանականներն ընդգծել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարեւորությունը մեր երկրի անվտանգության ապահովման հարցում:
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արգասաբեր ու արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը:
Հանդիպմանը հայ խորհրդարանականները ներկայացրել են Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, անվտանգային մարտահրավերները:
Հայ եւ ֆրանսիացի պատգամավորները քննարկել են թե' երկկողմ եւ թե' բազմակողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
2023 թ. ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից գրանցվել են դրական տեղաշարժեր. Գեւորգ Պապոյան
2023 թվականին ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից գրանցվել են դրական տեղաշարժեր: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների` 2023 թվականին առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ում կազմել է 7 մլրդ 616 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 43 տոկոսով: 2023 թվականին արտահանումը ՀՀ-...
Ներկայացվել են 2023 թ. Ներքին գործերի նախարարությունում իրականացված բարեփոխումներն ու ծրագրերը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախ ներ...
Ալեն Սիմոնյանը կառուցողական եւ գործընկերային հանդիպումներ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանականների հետ: Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում իրադրությունը՝ կարեւորելով տարածաշրջանում խաղաղո...
ՀՀ-ում որեւէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել. Անդրանիկ Քոչարյան
Երեկ երեկոյան օպերատիվ առումով շատ տագնապալի իրավիճակ էր երկրի ներսում: Ոստիկանական բաժիններից մեկը ներխուժել էին զինված մարդիկ, եւ պարզ չէր, թե ինչ զարգացումներ եւ ինչ հեռանկար կարող էր լինել: Ի պատիվ մեր ուժային կառույցների` ՆԳՆ-ի եւ ԱԱԾ-ի, այդ խնդիրը լիկվիդացվեց: Բայց, բնականաբար, դա մեզ մտածելու...
Բաբկեն Թունյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
Այսօր տեղեկատվությունը շատ է եւ աղավաղված: Այդ ամենի մեջ ճիշտ ասելիքը կորում է: Անգամ մեդիագրագետ հասարակությունը հաճախ չի կարողանում հասկանալ, թե ինչ է ասվում, կամ արվում լրատվամիջոցների կողմից՝ տեղեկատվությունը միտումնավոր կամ ոչ միտումնավոր, սխալ ներկայացնելու պատճառով. ասել է ԱԺ տնտեսական հարցեր...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Երիտասարդներին հզորացնելով` մենք ինքներս մեզ ենք հզորացնում եւ միասին կարող ենք կառուցել ավելի լավ ապագա. Մարիամ Պողոսյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիամ Պողոսյանը եւ Քրիստինե Պողոսյանը մասնակցել են Աթենքում կայացած «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders) կազմակերպության գագաթնաժողովին: Մարիամ Պողոսյանը ելույթ է ունեցել, խոսել երիտասարդներին խրա...
ՀՀ պաշտպանության նախարարության 2023 թ. կատարողականը կազմել է 99.8 տոկոս
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ին քննարկել եւ ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ...
ՀՀ-ն կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...