Առաջին ընթերցմամբ քննարկված հաջորդ նախաձեռնությունը բխում է Կառավարության հանձնառությունից՝ բարելավել գործարար միջավայրը, ստեղծել լավ պայմաններ նորարարական կազմակերպությունների զարգացման եւ ներդրումների ներգրավման համար: Ներկայացնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանը: Նրա խոսքով առաջարկվում է օրենքով սահմանել «ՍԵՅՖ/SAFE» տեսակի համաձայնագրերին վերաբերելի որոշակի դրույթներ:
Զեկուցողի խոսքով «ՍԵՅՖ/SAFE»-ն ապագա բաժնետիրական մասնակցության համար պարզ համաձայնագրերի ձեւ է, որով կազմակերպությունները հնարավորություն կստանան սկզբնական փուլում ներգրավվելու ֆինանսական միջոցներ:
Նշվել է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը բխել է մասնավոր հատվածից:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը: Կարեւորելով նախաձեռնությունը՝ պատգամավորը նշել է, որ փոփոխություններն էական ազդեցություն կունենան ներդրումային մթնոլորտի բարելավման վրա:
Հարցը քննարկվել է մարտի 19-ի ԱԺ նիստում եւ ընդունվել առաջին ընթերցմամբ:
Քննարկվել է ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակին առնչվող համաձայնագրի վավերացմանը վերաբերող հարցը
Խորհրդարանը մարտի 19-ին քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն միտված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով տարածաշրջանում խ...
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Խորհրդարանը մարտի 19-ի նիստում քննարկել է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օր...
Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի արտոնյալ վարկ
Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 12 մլն եվրո արժողությամբ արտոնյալ վարկ: Գումարը տրամադրվելու է մասնավոր հատվածին՝ վերականգնող էներգետիկայի որոշ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով: Վարկ կարող է տրամադրվել իրավաբանական անձանց՝ արեւային կայաններ կամ ֆիզիկական անձանց՝ փոքր ինքնավար կայաններ ...
Վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթեւացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակը վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթեւացումն է, ինչպես նաեւ՝ ի...
Առաջարկվում է քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասը վերականգնել կենտրոնացված հաշվեհամարին վճարման միջոցով
ՀՀ իրավասու մարմիններում քննվող քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասը վերականգնվում է ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման եւ ՊԵԿ միասնական հաշվեհամարներին վճարման միջոցով: Որոշ դեպքերում պատճառ...
Հուշարձանների պահպանության եւ պաշտպանության ինստիտուցիոնալ մակարդակը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխում է նախատեսվում
Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշ բացթողումներ լրացնելու, հուշարձանների պահպանության եւ պաշտպանության ինստիտուցիոնալ մակարդակը բարձրացնելու, ինչպես նաեւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահ...
ԱԺ-ն քննարկել է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագիրը
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)»» վարկային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 27-ին: Օրենքի նախագիծը մարտի 19-ի ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակ...
ՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մարտի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է քրեական ենթամշակույթի քար...
Հայաստանի մյուս համայնքներում եւս կգործեն շրջիկ առեւտրի վերաբերյալ կարգավորումները
Մենք մոտ մեկ տարի առաջ ընդունեցինք օրենքներ այս թեմայով եւ Երեւանում կանոնակարգեցինք շրջիկ առեւտուրը: Դեռեւս այն ժամանակ Ազգային ժողովի հետ քննարկումներում պայմանավորվեցինք եւ խոստացանք, որ Երեւանի փորձը հաշվի առնելով, որոշակի եզրակացություններ անելուց հետո` կներկայացնենք նաեւ փոփո...
Քննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ հանրային հեռարձակողին առանց լիցենզիայի եւ մրցույթի հանրային մուլտիպլեքսում ունենալու եւս մեկ համապետական ծածկույթով սլոթ: Ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունը` ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսա...
Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար պետական տուրք կամ վճար չի գանձվում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մատուցվ...
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մարտի 19-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրո...