National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
19.03.2024
Առաջարկվում է քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասը վերականգնել կենտրոնացված հաշվեհամարին վճարման միջոցով
1 / 2

ՀՀ իրավասու մարմիններում քննվող քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասը վերականգնվում է ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման եւ ՊԵԿ միասնական հաշվեհամարներին վճարման միջոցով: Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը (օրինակ՝ տարբեր ՊՈԱԿ-ներ՝ դպրոցներ, բժշկական կենտրոններ եւ այլն): Հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական գործով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվեհամարին: Քիչ չեն դեպքերը, երբ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով այդ գումարները վճարվում են դատարանների դեպոզիտային հաշվեհամարներին:

Տարբեր հաշվեհամարներին նման բնույթի կատարվող վճարումները դժվարացնում են Կառավարության լիազոր մարմնի աշխատանքը, քանի որ վերջինս այդ գումարների գոյացման աղբյուրը դիտարկելու հնարավորություն չունի:

Գործադիրն առաջարկում է սահմանել լիազորող նորմ, որի կիրառմամբ այս վճարումները կիրականացվեն կենտրոնացված հաշվեհամարին: Նախաքննության փուլում դա կլինի Գլխավոր դատախազության դեպոզիտային հաշվեհամարը, իսկ դատաքննության փուլում՝ տվյալ դատարանի հաշվեհամարը: Կսահմանվի նաեւ այդ գումարների տնօրինման, կառավարման եւ հրապարակման կարգը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն առաջին ընթերցմամբ քննարկվել են Ազգային ժողովի մարտի 19-ի նիստում: Կարգավորումները ներկայացրել է  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am