National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
19.03.2024
Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար
1 / 2

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար պետական տուրք կամ վճար չի գանձվում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Կառավարությունն այդ նպատակով լրացումներ է առաջարկում «Պետական տուրքի մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքներում, որոնցով պետական տուրք կսահմանվի ծառայությունների 13 խմբերի համար: ԱԺ մարտի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Այդ ծառայություններն են՝ աէրոդրոմի եւ ուղղաթիռադաշտի համապատասխանության գնահատում եւ սերտիֆիկատի տրամադրում, թռիչք-վայրէջքի հարթակների համապատասխանության գնահատում եւ շահագործման թույլտվության գնահատում, աէրոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններին թույլտվության տրամադրում, օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրություն եւ համաձայնության տրամադրում կամ մերժում, օդային տրանսպորտով բեռների եւ ուղեւորների փոխադրման տրանսպորտային ծառայության ծավալի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, օդային երթեւեկության սպասարկման կարգավարի որակավորում: Տուրք կսահմանվի նաեւ օդային երթեւեկության կարգավարների վերապատրաստման, սկզբնական ուսուցման դասընթացների ծրագրերի հաստատման կամ ճանաչման, ավիացիոն անվտանգության ծառայությունների, վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին եւ վտանգավոր բեռների օդային փոխադրումները սպասարկող կազմակերպություններին թույլտվությունների տրամադրման, օդանավի պետական գրանցման եւ թռիչքային պիտանելիության պահպանման, ավիացիոն ուսումնական հաստատությունների հաստատման եւ ճանաչման, ավիացիոն բժշկական հաստատությունների սերտիֆիկացման, ՀՀ տարածքում օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման, թռիչքային եւ սրահի անձնակազմի անդամների վկայագրման համար:

Փոխնախարարի խոսքով ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով՝ հաշվի առնելով նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը եւ միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները:

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի կանխատեսվող եկամուտները կկազմեն տարեկան մոտ 150 մլն դրամ:

Հարակից զեկույցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշել է, որ օրենսդրական առաջարկի ընդունմամբ ծառայությունների որակը կլավանա, ավիաուղիները կունենան մրցունակ պայմաններ նաեւ միջազգային շուկայում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am