Տպել
14.03.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Համբուրգի կառավարության ներկայացուցիչների հետ
1 / 5

ԳԴՀ կատարած այցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Համբուրգի կառավարության ներկայացուցիչների հետ:

Համբուրգի ֆինանսների նախարար (Ֆինանսների սենատոր) Անդրեաս Դրեսելի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում արծարծվել են հայ-գերմանական արդի քաղաքական հարաբերությունների զարգացման եւ խորացման հեռանկարներին առնչվող հարցեր, քննարկվել ֆինանսական, տնտեսական, էներգետիկ եւ զբոսաշրջային ոլորտներում փոխգործակցության ամրապնդման հարցեր: Ընդգծվել է Գերմանիայի դաշնային երկրամասերի հետ համագործակցության խթանմանն ուղղված քայլերի կարեւորությունը:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար անհրաժեշտ գործնական քայլեր նախաձեռնելու կարեւորությունը:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Համբուրգի երկրամասի տրանսպորտի նախարար (Տրանսպորտի սենատոր) Անյես Թյարքսի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հանրային տրանսպորտի բնագավառում առկա հիմնախնդիրներին եւ դրանց հաղթահարման ուղիներին` ընդգծելով այդ հարցում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման կարեւորությունը:

Անյես Թյարքսը տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներին, որ 2025 թվականին Համբուրգը հյուրընկալելու է Հանրային տրանսպորտի համաշխարհային գագաթնաժողովը (Global Public Transport Summit Hamburg 2025) եւ հրավիրել հայ գործընկերներին առավել ակտիվ մասնակցություն ունենալ գագաթնաժողովին:


14.03.2024
Խորհրդարանում հյուրընկալվել են «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտները
Մարտի 14-ին Ազգային ժողով են այցելել «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտները: Նրանց հետ հանդիպել եւ հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հարցերի մասին զրուցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հանդիպմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակց...

14.03.2024
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է փոխարինող անդամի հարցը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը եւ Էդգար Հակոբյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` մարտի 14-ին նախաձեռնել էին հանձնաժողովի արտահերթ նիստ` պայմանավորված հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի պաշտո...

14.03.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...