ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար չեն գանձվում պետական տուրք կամ վճար: Ուսումնասիրելով միջազգային փորձը` կոմիտեն պարզել է, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքներում լրացումները` զեկուցողը նշել է, որ Կառավարությունն առաջարկում է ծառայությունների 13 խմբերի համար սահմանել պետական տուրք:
«Նախաձեռնությամբ ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով` հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը եւ միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել. «Ըստ կանխատեսումների` նշված տուրքերի սահմանման դեպքում պետական բյուջե եկամուտները կավելանան տարեկան մոտ 150 մլն դրամով»:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` Արմեն Սիմոնյանն անդրադարձել է ավիացիոն ոլորտում որակյալ ծառայությունների մատուցմանը, կոմիտեում որակավորված մասնագետների ներգրավմանը, օդի տուրքի կիրառմանը եւ այլն:
ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքներով նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Քննարկվել են ոռոգման ջրի չափմանը եւ օրենսդրական բարեփոխումներին ուղղված հարցեր
Մարզային այցերի ընթացքում համայնքների բնակիչները բարձրաձայնում են, մասնավորապես, ոռոգման ջրին եւ ջրաչափերին առնչվող հարցերը, այդ առնչությամբ հայտնում իրենց մտահոգությունները. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ոռոգման ջրի հիմնախնդիրներին, գյուղատնտեսությա...
Հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականը
Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը քննարկվել եւ ի գիտություն է ընդունվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը եւ Էկոնոմիկա...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությո...
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում հյուրընկալվել է ԵՏՍՀ պատվիրակությունը
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Տաթեւիկ Գասպարյանը եւ Արսեն Թորոսյանը մարտի 13-ին հանդիպել են Հայաստան ժամանած Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի համանախա...
Երեւանում գործող շրջիկ առեւտրի իրավակարգավորումները կկիրառվեն նաեւ մյուս համայնքներում
Նախագծերի փաթեթի հիմնական նպատակն է շրջիկ առեւտրի պահանջարկի բարելավումը, շրջիկ առեւտրի կետերի շրջանառության բարձրացումը, համապատասխանաբար նաեւ համայնքներում տեղական տուրքերի մուտքերի ավելացումը, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացմանը նպաստելը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվ...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Երկուստեք բարձր են գնահատվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող քայլերը: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության...
Փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում
Ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանն են ուղղված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություն...
Քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. գործողությունների ծրագրում ներառված «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» ծրագիրը
Ողջունում ենք ԵԽ երեւանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը Հայաստանում եւ անչափ կարեւորում ՀՀ-ԵԽ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրում ներառված «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» երկամյա ծրագրի մեկնարկը` ողջունելով ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ...
Սիգի ապօրինի որսի կամ արդյունահանման համար վնասի խոշոր չափ կհամարվի 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրք...
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
Որեւէ երկրի հետ հարաբերությունների զարգացումը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ ազատության հաշվին. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆ...
Հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրինագծեր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում մի շարք օրենսդրական նախաձեռնություններ քննարկել է երկրորդ ընթերցմամբ: ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման...
Քննարկվել են խոցելի խմբերի կյանքի բարելավմանը միտված ծրագրի շրջանակում իրավասու հանձնաժողովի հետ համագործակցության ձեւաչափերը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի պատգամավորներ Գայանե Եղիազարյանը եւ Մարիամ Պողոսյանը հանդիպել են «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն, «Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Քննարկվել են հայ-գերմանական կապերի ամրապնդման եւ օրենսդրական բարենպաստ դաշտ ձեւավորելու հնարավորությունները
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Համբուրգի գործարար հարաբերություններում դերակատարություն ունեցող կառույցների ներկայացուցիչների հետ: Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների ուսումնասիրությունն առանցքային է դարձել Համբուրգի...
Նախատեսվում է ներդնել նոր` տիպային պայմանագրերի ձեւ
Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում եւ ներդնել նոր պայմանագրային ձեւ, որը վերցված է ամերիկյան համանման կարգավորումների օրինակով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...