Տպել
07.03.2024
Քննարկվել են հայ-դանիական խորհրդարանական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր
1 / 11

Հայաստան ձեր այցն աննախադեպ է հայ-դանիական խորհրդարանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ողջունելով Դանիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը` ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Մարտի 7-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամները:

«Հայաստանը բավականին դժվարին ճանապարհով է անցնում վերջին ժամանակահատվածում: Եվ այս ճանապարհին մենք ընկերների կարիք ունենք. վստահ եմ, որ Դանիան Հայաստանի բարեկամ երկիրն է»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:

Խոսելով երկկողմ կապերից` հանձնաժողովի նախագահը փաստել է, որ  երկու երկրների միջեւ եւ հատկապես միջխորհրդարանական հարաբերություններում կա չիրացված ներուժ:

Դանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստան այցի նպատակն է ամրապնդել թե' Դանիայի եւ թե' Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները: «Դանիան եւ Հայաստանը փոքր երկրներ են, եւ մենք հասկանում ենք դաշնակիցներ ունենալու կարեւորությունը»,- ընդգծել է հյուրը:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են 2020 թվականի պատերազմից հետո մեր երկրում ստեղծված անվտանգային իրավիճակին, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին:

Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին` Ազգային ժողովի պատգամավորներն այս համատեքստում բարձր են գնահատել Դանիայի աջակցությունը Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:

Անդրադարձ է եղել խորհրդարանական մակարդակում երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հարցում կարեւորվել է երկու խորհրդարանների իրավասու հանձնաժողովների միջեւ համագործակցությունը:
 


07.03.2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ: Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր:   ...

07.03.2024
Տեղի է ունեցել մարդու իրավունքներին վերաբերող թեմատիկ զրույց-քննարկում
Մարդու իրավունքներին վերաբերող թեմատիկ զրույց-քննարկումն արդեն դարձել է կանոնավոր եւ պահանջված ձեւաչափ, որը հնարավորություն է տալիս վեր հանել խնդիրները, քննարկել դրանք եւ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական ...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարի եւ խորհրդարանականների հետ: Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի եւ ջերմ ըն...

07.03.2024
Առաջարկվում է բժշկական կրթության ոլորտում անցկացնել միասնական ավարտական քննություններ
Հայաստանում մի շարք հաստատություններ մատուցում են բարձրագույն բժշկական կրթություն: Այն թեման, այն գաղափարը, որի շուրջ այսօր հավաքվել ենք, վերաբերում են բարձրագույն ավարտական քննությունների կարգին եւ դրա վերահսկողությանը: Առաջարկվում է որպես վերահսկողական գործիք` անցկացնել միասնական ավարտական քննությ...

07.03.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը եւ հանձնաժողովի անդամները մարտի 7-ին հանդիպել են Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը երկուստեք բարձր...