Տպել
29.02.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին
1 / 4

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ:

Փետրվարի 29-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը:

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, դրանց ընթացքը: Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրով Հայաստանի համար նախատեսված 2,6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթից 550 միլիոնն արդեն տեղաբաշխվել է: Սրան զուգահեռ շարունակվում են բյուջետային աջակցության ծրագրերով իրականացվող բարեփոխումները:

Վասիլիս Մարագոսի խոսքով ԵՄ-ն փորձում է նաեւ իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կնպաստեն Հայաստանում զբաղվածության ոլորտում հնարավորությունների եւ հավելյալ արժեքի ստեղծմանը:

Հայ խորհրդարանականներն արժեւորել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը, ընդգծել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ներկայում մշակման փուլում գտնվող ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների նոր փաթեթին:


09.10.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում տեղի է ունենալու ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: ...