National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավորած պատվիրակությանը:

Խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերակատարումը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում ու կարեւորել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական համակարգային բարեփոխումներին:

«Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության խթանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով Ազգային ժողովրդավարության ինստիտուտի գործունեությանը՝ ԱԺ նախագահը կարեւորել է ԱԺԻ գրասենյակի վերաբացումը Հայաստանում եւ գոհունակությամբ արձանագրել տարիներ ի վեր հաստատված համագործակցության շրջանակում իրականացված համատեղ ծրագրերի արդյունավետությունը:

Էվա Բուսզան շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ջերմ ընդունելության եւ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի գործունեությանն աջակցելու համար:

«Ձեր դերը շատ կարեւոր է մեր ծրագրերի իրականացման հարցում: Շնորհակալ ենք արդյունավետ աշխատանքի եւ այն ժողովրդավար միջավայրի համար, որ այսօր տեսնում ենք Հայաստանում»,- նշել է Էվա Բուսզան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am