National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
28.02.2024
Նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավորություն կտրվի նոր որակ հաղորդել հարկադիր կատարմանը. Լեւոն Բալյան
1 / 3

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը միասնական իրավաբանական հասկացությունների կիրառմամբ, առավել համապարփակ եւ համակարգված, պարզ եւ ընկալելի կարգավորումների սահմանումն է, ինչի արդյունքում ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի մասնակիցների առավել արդյունավետ պաշտպանությունը, ինչպես նաեւ կատարողական վարույթի հետ համակարգային առումով փոխկապված իրավունքի այլ ճյուղերի նպատակների առավել արդյունավետ իրագործումը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելով Կառավարության հեղինակած «Կատարողական վարույթի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի վերաբերյալ օրենսդրության կանխատեսելիությունը, որոշակիությունը՝ նախադրյալներ ստեղծելով նաեւ օրենքի առավել ճիշտ մեկնաբանման եւ կիրառման, կատարողական վարույթի հետ կապված վեճերի արդարացի լուծման համար:

Ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի վերաբերյալ ներպետական օրենսդրության ամբողջական համապատասխանությունը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, Եվրոպայի խորհրդի վերահսկողական մարմինների եւ մեխանիզմների պահանջներին: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ շարունակելով Կառավարության որդեգրած՝ քաղաքացիների բեռը թոթափելու քաղաքականությունը՝ ներկայացվող փաթեթով ներդրվում է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ: Ներդրվում է նոր մեխանիզմ, համաձայն որի, եթե երկու կողմն էլ համաձայն են` կարող են փոխադարձ համաձայնությամբ տարաժամկետել, հետաձգել պարտավորության կատարումը, փոխել կատարման կարգը կամ եղանակը: Նախկինում այն միայն դատարանի առանձին որոշմամբ էր հնարավոր, ինչը պահանջում էր լրացուցիչ ծախս եւ հավելյալ, երկար ժամանակ: Վարույթ ունեցող քաղաքացին այսուհետ որոշ դեպքերում կկարողանա կառավարել արգելադրված գույքը՝ վարձակալության հանձնել կամ ինքնուրույն աճուրդից դուրս վաճառել արգելված գույքը` վարձավճարը եւ վաճառքի գինը վճարելով հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին:

«Նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավորություն կտրվի նոր որակ հաղորդել հարկադիր կատարմանը, ներդնել կանխատեսելի հստակ կարգավորումներ, բարձրացնել կատարման արդյունավետությունը»,- ամփոփելով ասել է հիմնական զեկուցողը:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի խոսքով նախագծերի փաթեթով իրապես մեծ փոփոխություններ են իրականացվում: Նա առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am