Տպել
21.02.2024
Առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրության եւ սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը երկարաձգել
1 / 8

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի տեղեկացմամբ  օրենքի նախագծի ընդունման նպատակը բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվողներին լիցենզավորման գործընթացին պատշաճ պատրաստվելու համար ողջամիտ ժամանակահատված տրամադրելն է:

Այդ նպատակով  առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրության եւ սպասարկման  լիցենզավորման պարտադիր պահանջը 2024 թվականի հունվարի 1-ից  երկարաձգել մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: