Տպել
14.09.2006
Հանրությանը ներկայացվեց «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. կարգավորման ուղիներ» վերնագրով ժողովածուն

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբհանրությանն է ներկայացվում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ տեսակետների եւ նյութերի ժողովածու:  Գիրքն ամփոփում է 2005 թ. ղարաբաղյան խնդրով անցկացված խորհրդարանական լսումները` ներառելով հնչած ելույթներն ու ներկայացված զեկույցները:

Սեպտեմբերի 14-ին խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. կարգավորման ուղիներ» վերնագրված ժողովածուի շնորհանդեսն էր: Ներկա էին  ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ու փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, պատգամավորներ, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ժողովածուն հրատարակվել է USAID-ի «Հայաստան. օրենսդիր հզորացման ծրագրի» օժանդակությամբ:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ ժողովածուն ընդգրկում է ոչ միայն լսումների բոլոր նյութերը, այլեւ` հանձնաժողովի եզրակացությունը եւ արժեքավոր այլ փաստաթղթեր: Հանձնաժողովի եզրակացությունը, ԱԺ քաղաքական ուժերին ներկայացնելուց եւ նրանց հետ համաձայնեցումից հետո,հավակնում է դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման հայեցակարգի, միասնական փաստաթղթի ընդունման հիմք: Արմեն Ռուստամյանը խորհրդանշական է համարում, որ գրքի շնորհանդեսը կայացավ հենց այս օրերին` Հայաստանի անկախության 15-ամյակի տոնակատարություններին զուգահեռ` ասելով, թե գրքում արտացոլված է մեր անկախացման գաղափարն ու ուղին: Հանձնաժողովի նախագահը համոզված է, որ գիրքն օգտակար կլինի դիվանագիտության ասպարեզում`  թե խ որհրդարանական, թե ժողովրդական եւ արտաքին աշխարհին կներկայացնի միասնական դիրքորոշում: Ժողովածուննաեւ կնպաստի, որ ադրբեջանական կողմը համարժեք փաստարկներով փորձի հիմնավորել խնդրի կարգավորման իրենց տարբերակը, քննարկումները դարձնել առավել առարկայական: Իսկ որ խնդրի էության ամբողջական ներկայացմամբ է կարելի միայն դատել սխալ եւ ճիշտ կողմերի մասին, կամ էլ` լուծում գտնել, դա Արմեն Ռուստամյանն անհերքելի է համարում:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ողջունելով հանձնաժողովի նախաձեռնությունը, կարեւորեց թե լսումները եւ թե դրա ամփոփումը գրքում:Նա օգտակար է համարում, որ երկրի համար կարեւորագույն հարցերն այսպիսի քննարկում են անցնում, հատկապես երբ մեծ է միջազգային հանրության ուշադրությունը: Տիգրան Թորոսյանը նկատեց, որ միջազգային հանրությունը կարեւոր դեր ունի խնդրի կարգավորման հարցում:Ղարաբաղյան հարցը թեեւ ներքին, բայց արդեն իսկ միջազգայնացված է եւ էական տեղ է զբաղեցնում միջազգային կառույցների հետ Հայաստանի համագործակցության շրջանակում: ԱԺ նախագահը երկրի քաղաքական կյանքում նորույթ է համարում այսպիսի ամբողջական մոտեցման արտահայտությունը: Պրն. Թորոսյանի գնահատմամբ, ներկայացվող գիրքը շատ արդիական է այս օրերին, երբ հակամարտության կարգավորումը հրապարակային քննարկումների առարկա է դարձել:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծիք հայտնեց, որ գրքում արտացոլված տարբեր, անկեղծ եւ համարձակ կարծիքներն այն արժեքավոր են դարձնում: Նա բարձր է գնահատում նաեւ, որ գիրքը զուրկ է քաղաքական շահարկումներից: Ժողովածուն նա բնորոշեց որպես միջազգային հանրությանն ուղղված ուղերձ` հայկական հանրության միասնականության մասին: Արտգործնախարարն ակնկալում է, որ գրքի հրատարակմամբ բանակցային սեղանի շուրջ առավել լուրջ քննարկումներ կծավալվեն:


14.09.2006
Ավարտվեց Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի քառօրյա նիստում շարունակեց քննարկել կանոնակարգային փոփոխություններին վերաբերող երկու այլընտրանքային օրինագծերը:Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը արտահերթ ելույթում, նախքան օրինագծերին անդրադառնալը, պատգամավորներին հավաստիացրեց, որ երեքշաբթի օրը հայտարարություններ...