ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը փետրվարի 19-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպման սկզբում պատգամավորը Գիրք նվիրելու օրվա առիթով Ազգային ժողովի կողմից գրքեր է նվիրել հանդիպման մասնակիցներին:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է օրենսդիր մարմնի գործունեությանը, երկրի խորհրդարանական կառավարման համակարգին վերաբերող հարցերին:
Սիսակ Գաբրիելյանը խոսել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տարածաշրջանային զարգացումների ու մարտահրավերների մասին:
Հանձնաժողովի նախագահը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի հարեւան երկրների հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ կրթական ոլորտի խնդիրներին: Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է ակադեմիական քաղաքի կառուցումը՝ նշելով, որ երկրի զարգացման եւ առաջընթաց արձանագրելու համար շատ կարեւոր է ունենալ կրթված հասարակություն:
Գիրք նվիրելու օրը խորհրդանշական էր նաեւ Ազգային ժողովում
Ազգային ժողովում նշվել է Գիրք նվիրելու տոնը: Խորհրդարանում տոնի կապակցությամբ հյուրընկալվել էին Անտոն Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոցի աշակերտները, տնօրենն ու ուսուցիչները: Գրքի տոնին ընդառաջ դպրոցում հայտարարվել էր ընթերցանության մարաթոն, որի մասնակիցներն էլ այցելել էին Ազգային ժողով: 2008 թվա...
Քննարկվել է ԱԺ բյուջետային գրասենյակի՝ 2023 թվականի տարեկան հաշվետվությունը
Բյուջետային գրասենյակը 2023 թվականի ընթացքում ստացել է 45 հարցում, որից 17-ը՝ պատգամավորական, 28-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորների է տրամադրվել 511 տեղեկանք....
Համաձայնագրով կկարգավորվեն պետական (մունիցիպալ) գնումների իրականացման նպատակով անդամ պետությունների կողմից տրամադրված բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման հետ կապված փոխհարաբերությունները
Ընդհանուր առմամբ սա պետք է դյուրացնի Հայաստանի Հանրապետությունից հայկական ընկերությունների մասնակցությունը ԵԱՏՄ շուկայում տեղի ունեցող պետական եւ մունիցիպալ գնումներին: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փե...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...