National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
07.02.2024
Խորհրդարանը շարունակել է նշանակված տուգանքների նվազեցմանն ուղղված փաթեթի քննարկումը
1 / 8

Ազգային ժողովը փետրվարի 7-ին շարունակել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ կից օրենսդրական փաթեթով, որով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքների նվազեցմանը, վարչարարության պարզեցմանը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը: Հղումն այստեղ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել փաթեթին:

Ելույթ ունեցող պատգամավորները տարբեր տեսանկյուններից կարեւորել են առաջարկվող փոփոխությունները, նաեւ ներկայացրել առաջարկներ եւ դիտողություններ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական դիրքորոշումը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորն անդրադարձել է գործընկերների դիտողություններին, տվել պարզաբանումներ: «Նախագծի կարեւորությունը նրանում չէ միայն, որ քաղաքացին ավելի քիչ է վճարելու: Այս նախագծի կարեւորությունը նրանում է, որ պետական համապատասխան ռեսուրսները շատ ավելի արդյունավետ կարող ենք օգտագործել: Մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք վերաբերում են յուրաքանչյուրին»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am