Տպել
11.09.2006
Հերթական ցուցահանդեսը Ազգային ժողովում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում սեպտեմբերի 11-ին կազմակերպվել էր հերթական, այս անգամերիտասարդ նկարչուհի Հասմիկ Հովսեփյանի (Մոնի) նկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 15-ամյակին:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի գնահատմամբ` ներկայացված բազմաժանր ստեղծագործությունները նկարչուհու ապրումների անմիջական ու անկեղծ դրսեւորումներն են, որոնք հանդիսատեսին վարակում են իրենց ազատ ու անկաշկանդ մտածողությամբ, ձեւի ու բովանդակության ներդաշնակությամբ, մատուցման հստակությամբ ու գրագիտությամբ:

Ցուցահանդեսին ներկա արվեստագետ պատգամավորներից ու ոչ պատգամավոր արվեստագետներից ոմանք Մոնիի արվեստում հեքիաթային մտածողություն, մյուսները ազատ ապրելու եւ գեղեցիկին հասնելու ձգտում էին տեսնում, բայց բոլորի գնահատմամբ` նկարչուհին առանձնանում է մտածողության ինքնատիպությամբ ու կատարման տեխնիկայով:


11.09.2006
Սկսվեց խորհրդարանի աշնանային նստաշրջանը
Սեպտեմբերի 11-ին խորհրդարանն սկսեցաշնանային նստաշրջանի աշխատանքները: Ազգային ժողովի երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի բացումը հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` Հայաստանի պետական օրհներգի հնչյունների ներքո:Նախքան օրակարգին անդրադառնալը` խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին տեղեկացրեց իրեն ու...

11.09.2006
Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահը Ազգային ժողովում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն առանձնազրույց ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի հետ, որ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Հանդիպմանը մասնակցում էին երկու երկրների դեսպանները, արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնական այլ ա...