Տպել
08.09.2006
ԻԻՀ մեջլիսի նախագահի այցը Հայաստան

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հրավերով սեպտեմբերի 11-12-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի  Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի գլխավորած պատվիրակությանը:

Սեպտեմբերի 11-ին ԻԻՀ մեջլիսի նախագահն Ազգային ժողովում առանձնազրույց կունենա ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ, պատվիրակության անդամները կհանդիպեն հայ-իրանական պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ, այնուհետեւ տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում`  իրանական պատվիրակության եւ Աժ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ու խմբերի անդամների մասնակցությամբ:

Խորհրդարանական հանդիպումներից հետո պատվիրակությունը կմեկնի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի եղեռնի զոհերի հուշահամալիրում:

Նույն օրը պատվիրակությանը կընդունի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Սեպտեմբերի 12-ին ԻԻՀ մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը կհանդիպի Երեւանի պետական համալսարանի դասախոսական կազմի ու ուսանողների հետ: Հանդիպումից հետո պատվիրակությունը կայցելի Կապույտ մզկիթ:

Նույն օրը ԻԻՀ մեջլիսի նախագահին կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ազգային ժողովում երկու խորհրդարանների նախագահների համատեղ մամլո ասուլիսով կամփոփվեն այցի արդյունքները:

Սեպտեմբերի 12-ին Երեւանից ԻԻՀ մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բիշկեկ:


08.09.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ  սեպտեմբերի 11-14 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: ԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրա...

08.09.2006
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը
Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ, քննարկվեց ԱԺ պատգամավորներ Արթուր Բաղդասարյանի եւ Մհեր Շահգելդյանի ներկայացրած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փ...