Տպել
02.09.2006
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ, որտեղ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ ձեզ նորագույն պատմության ժամանակաշրջանում մեր ժողովրդի արժանապատվության ու ազատության ձգտման ամենավառ դրսեւորման` Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայկական երկրորդ պետության գոյությունն այլեւս անառարկելի փաստ է, Արցախի պատմության ընթացքը` անշրջելի իրողություն: Արցախի հերոսական ժողովրդի անկոտրում կամքն ու բազմաթիվ հայորդիների անմնացորդ նվիրումը եղան այն աներեր հիմքը, որի վրա բարձրացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այսօր այն օր օրի ավելի է զորանում ու ամրանում որպես ազատ եւ ժողովրդավարական երկիր, ինչը զարգացման ու միջազգային ճանաչման ամենակարեւոր երաշխիքն է:

Գլուխ խոնարհելով մեր ողջ ժողովրդի տոկունության ու աննկուն ոգու, հանուն հայրենիքի ազատության զոհված հազարավոր նահատակների հիշատակի առաջ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել` հանուն Լեռնային Ղարաբաղի կայուն զորացման, անվտանգության ու խաղաղության»: