Հարկային օրենսգրքի որոշ դրույթներ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ օրենքում առկա տարընկալումների առիթ տվող որոշ կարգավորումներ հստակեցնելու եւ հարկային մարմնի բնականոն գործունեությանը նպաստող դրույթներ նախատեսելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովին է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Նախագծերի ընդունմամբ օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասը կհամապատասխանեցվի օրենքի դրույթներին, հարկային մարմինը կստանա ֆիզիկական անձանց մասով հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու հնարավորություն, իսկ սնանկ ճանաչված պարտապանը` սնանկության վարույթի ընթացքում առաջացող հարկային պարտավորությունները կատարելու հնարավորություն: Կկանոնակարգվեն մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը հրապարակվելը սկսված (կամ դրանց վերաբերյալ հանձնարարագիր հրապարակված) ստուգումների եւ ուսումնասիրությունների իրականացմանը, եկամտային հարկի, սոցիալական վճարների եւ դրոշմանիշային վճարի գումարների բավարարման հերթականությանը, այլ սնանկության վարույթով առաջացած պետական տուրքի գումարի վճարմանը, օրենքով նախատեսված դատական ակտերի բողոքարկման ժամկետների հաշվարկին, էլեկտրոնային ապացույցների ներկայացմանը վերաբերող հարցերը:
Նախաձեռնության վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Մինասյանը:
Աշխատանքային քննարկում աշխատանքային պայմանագրերի եւ բարեգործական ծրագրերի վերաբերյալ
Հայաստանում բարեգործության ոլորտի բարեփոխումներին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակ տեղափոխման օրենսդրական նախագծին առնչվող հարցերը դեկտեմբերի 11-ին քննարկել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրան...
Նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել տրանսպորտային միջոցների պահպանության համար պետտուրքի դրույքաչափերը
Գործող օրենսդրությամբ սահմանված են ապրանքների ժամանակավոր պահպանության համար պետական տուրքի դրույքաչափեր: Կառավարությունն առաջարկում է բարձրացնել յուրաքանչյուր մեկ տոննայի համար 1000 դրամի չափով եւ մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր մեկ տոննայի համար եւս 300 դրամ սահմանված դրույքաչափերը. ասել է ՀՀ պետ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին: Հանդիպմանը ներկա է եղել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ու...
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար, ինչպես նաեւ կկարգավորվեն ընդհանուր վարութային հարցեր, օրենքով սահմանված էլեկտրոնային եղանակով վարույթների իրականացման դրույթները կտարածվեն հարկ...
Գործադիրը լրացումներ է առաջարկում «Պետական տուրքի մասին» օրենքում
Նախագծով առաջարկվում է ՀՀ տարածք ներմուծվող ու ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքատեսակները, որոնք հետագայում արտահանվում են ՀՀ-ից, դրանց մաքսային հսկողության համար սահմանել պետական տուրքի նոր դրույքաչափեր` յուրաքանչյուր տոննայի համար 10 հազար դրամ: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կո...
Նախաձեռնություն` ուղղված քրեակատարողական ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացմանը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ: Ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը դեկտեմբերի 11-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնել...
Փոփոխություններ` «Ներքին աուդիտի մասին» օրենքում
«Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը խորհրդարանը քննարկել է ԱԺ դեկտեմբերի 11-ի հերթական նիստում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը պարզաբանել է, որ հստակեցնող կարգավորումներ են առաջարկվել: Գործող օրենսդրությամբ սահմանվում...
Պրոբացիայի ծառայությունը կդառնա պետական ծառայության առանձին տեսակ
Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պրոբացիայի ծառայության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: «Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում` Կառավարության ծրագրին համապատասխան, ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը` այն...