Տպել
08.12.2023
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը
1 / 7

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով  առաջարկվում է դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն: Օրինագիծն առաջարկվում է լրացնել նոր մասով, համաձայն որի՝ պաշտպանության հարցերով ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ եւ օգնականներ: Նախատեսվում է նաեւ ամրագրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմից եւ պետական կառավարման մարմինների համակարգից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել ԱԳՆ՝ նախարարության եւ նշված մարմինների միջեւ պայմանավորվածության դեպքում:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ օրենքի նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, իսկ  որոշ կարգավորումներ համապատասխանեցվել են «Հանրային ծառայության մասին» օրենսդրությամբ սահմանված դրույթներին:

Հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն առաջարկել է կատարել լրացում, ըստ որի՝ կադրերի ռեզերվում գրանցվում են նաեւ դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք: Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ լինում են դեպքեր, երբ մրցույթի մասնակիցները հավասար միավորներ են հավաքում, բայց պաշտոնի թափուր տեղը մեկն է եւ նշանակվում է մեկը: Սարգիս Խանդանյանն  առաջարկում է մրցույթը հաղթած, բայց չնշանակված անձին գրանցել դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում՝ առանց դիվանագիտական ստաժ համարելու:
 
Կառավարության ներկայացուցիչն իր եզրափակիչ ելույթում տեղեկացրել է, որ Սարգիս Խանդանյանի առաջարկն ընդունվում է:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից արժանացել է դրական եզրակացության: 


19.04.2024
Մենք պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ ռիսկերի միջեւ. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Արուսյակ Ջուլհակյանը ելույթ   է ունեցել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Հարգելի գործընկերներ, Արհեստական բանականությունն արագորեն փոխակերպել է մեր կյանքի տարբեր ասպեկտները՝...

19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...