Տպել
22.08.2006
Շարունակվում է է լրագրողների հավատարմագրումը Ազգային ժողովում

2006 թ. օգոստոսի 15-ից սկսվել է եւ օգոստոսի 31-ին կավարտվի ԱԺ աշնանային նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի` հավատարմագրման համար ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի անունով ներկայացվում է զանգվածային լրատվամիջոցի ղեկավարի դիմումը` հավատարմագրվող աշխատակցի անուն-ազգանվան, պաշտոնի նշումով եւ մեկ լուսանկարով:

Օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները հավատարմագրվելու համար պետք է ներկայացնեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրման պատճենը:

Հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր թերթին եւ գործակալությանը տրվում են երկուական անվանական հավատարմագրեր լրագրողների համար, հեռուստաընկերությանը` չորսական անվանական հավատարմագրեր` երկուական լրագրողների եւ երկուական օպերատորների համար:

Կիսատ կամ սխալ ներկայացված դիմումները չեն քննվելու եւ լրագրողները չեն հավատարմագրվելու: