Տպել
09.08.2006
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում վերապատրաստվող ուսուցիչներն Ազգային ժողովում

Օգոստոսի 9-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանդիպեց  «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում վերապատրաստվող սփյուռքահայ ուսուցիչների:

Կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը նշեց, որ արդեն մի քանի տարի իրենք զբաղվում են հայրենիք-սփյուռք միասնական կրթական դաշտ ստեղծելու խնդրով եւ 42 երկրների հայ ուսուցիչներ արդեն վերապատրաստվել են հայրենիքում,  իսկ այս անգամ հանդիպմանը մասնակցում էին 14 երկրների հայկական դպրոցների ու կրթական հաստատությունների 70 ուսուցիչներ:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ուսուցիչների հետ հանդիպումը կարեւորեց հայապահպանության համար, նշելով, որ հատկապես հայրենիքից դուրս հայապահպանությունը դպրոցների հիմնական առաքելությունն է, իսկ ուսուցիչները հայերենի լավ իմացությունը եւ նրա նշանակությունը պահպանող մարդիկ են: Պարոն Սահակյանը պատասխանեց ուսուցիչներին մտահոգող մեկ տասնակ հարցերի, որոնք վերաբերում էին դասական ուղղագրության վերականգնման հնարավորությանը, Վրաստանում հայկական դպրոցների պահպանությանը, կրթական հայեցակարգին, արտերկրյա դպրոցների դասագրքերով ու գրքերով ապահովվածությանը, Հայաստանում առաջիկա համապետական ընտրություններին:


09.08.2006
Կարեւորվեց երեխաների պատվաստման արդյունավետ անցկացումը
ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը օգոստոսի 9-ին ընդունեց առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործող տնօրեն Էլիզաբեթ Դանիելյանին: Քննարկման առանցքում Հայաստանում ԱՀԿ-ի կողմից 2006-2007թթ. առող...