Տպել
08.08.2006
Նոր առաջարկներ Հայաստանի ջրային օրենսդրության մեջ

Օգոստոսի 8-ին ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ«Հայաստանում ջրային ոլորտի կառուցվածքային եւ օրենսդրական բարեփոխումների ծրագրի» ղեկավար Ռոբերտ Կարդինալիի, ծրագրի իրավական հարցերով պատասխանատու Հայկ Պետրոսյանի եւ իրավաբան Նաթելա Թադեւոսյանի հետ:

Ռոբետ Կարդինալին ասաց, որ իրենց առաջնահերթ նպատակն է բարելավել Հայաստանի ջրային օրենսդրությունը, արդեն մշակված է առաջարկությունների մի ամբողջ փաթեթ, որը Ազգային ժողովի համաձայնության դեպքում կարող է համալրել Հայաստանի ջրային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների շարքը: Այդ առաջարկությունների ձեւավորմանը մասնակցել են ոլորտի առաջատար փորձագետներ, ուսումնասիրվել է նաեւ այլ երկրների փորձը, թեպետ, ըստ ծրագրի իրավական պատասխանատու Հայկ Պետրոսյանի, շատ քիչ երկրների փորձ կարելի է համեմատել Հայաստանի ջրային օրենսդրության հետ: Առաջարկվող փոփոխությունները հիմնված են Հայաստանի ջրային օրենսգրքի վրա:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանն ասաց, որ ջրի խնդիրը ռազմավարական նշանակություն ունի, հետեւաբար պետք է առաջին հերթին օրենսդրությամբ սահմանել համակարգում պարտավորությունների ու պարտականությունների շղթան: Բարձր գնահատելով «Հայաստանում ջրային ոլորտի կառուցվածքային եւ օրենսդրական բարեփոխումների  ծրագրի» աշխատանքը, պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերին նախատեսվում է հրավիրել խորհրդարանական լսումներ, որը նաեւ հրաշալի առիթ կարող է լինել, ներկայացնելու համար փոփոխությունների մշակված փաթեթը, նաեւ լսելու ոլորտին վերաբերող` մասնագետների տեսակետներն ու առաջարկությունները:


08.08.2006
Ժամկետանց դեղերի ոչնչացումը լուրջ խնդիր է Հայաստանի համար
ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը օգոստոսի 8-ին ընդունեց «Բժիշկներ առանց սահմանների» բելգիական կազմակերպության տնօրեն Քրիստ Թերլինգին: Քննարկման առանցքում ժամկետանց դեղերի ոչնչացման խնդիրն էր: Հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոս...