Տպել
29.09.2023
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային բարդ իրադրության, ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության վերաբերյալ
1 / 3

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում սեպտեմբերի 29-ին հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոյին:

Շնորհավորելով գործընկերոջը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ օրենսդիր մարմինների միջեւ շփումները կակտիվանան՝ նպաստելով երկկողմ եւ միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը: Կողմերը միակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների առաջմղման գործում կարեւոր դեր ունի միջխորհրդարանական համագործակցությունը:

Հանդիպման առանցքում են եղել Հայաստանում տիրող իրավիճակը եւ այն մարտահրավերները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների աջակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիայից, լայնածավալ հարձակումից եւ տեղահանման հանգեցրած գործոններից: «Ադրբեջանի անօրինական գործողությունները բխում են միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքից»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքներն ու անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորվեն: ՀՀ ԱԺ խոսնակը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ իրականացված ոտնձգությունները՝ հիշեցնելով, որ դեռ Ադրբեջանի կողմից չեն վերադարձվել պատանդառության մեջ պահվող մեր հայրենակիցները:

Քննարկում է ընթացել տարածաշրջանի իրադրությամբ պայմանավորված տեղեկատվական պատերազմների եւ Ադրբեջանի կողմից սոցցանցերով սոսկալի կադրեր եւ ապատեղեկատվություն տարածելու վերաբերյալ: Գործընկերոջ խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին: Մտքեր են փոխանակվել հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման շուրջ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:


29.09.2023
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է պորտուգալացի գործընկերոջը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային: Կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում մեր երկրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Կողմերը խոս...

29.09.2023
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարին: Նա նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների...

29.09.2023
Սարգիս Խանդանյանը բրիտանացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ ժողովրդի բռնի տեղահանման հետեւանքով ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Երեխաների եւ ընտանիքի նախկին նախարար Էդվարդ Թիմփսոնի եւ «Խնամք երեխաների համար» ՀԿ հիմնադիր նախագահ Ռոբերտ Գլովերի հետ: Ողջունելով հյուրերի...

29.09.2023
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ՝ թվարկելով անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական ...

29.09.2023
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Պլակիոտակիսին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները` համապատկերում առանձնացնելով Հայաստանին եւ ԼՂ հայերին առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս ...

29.09.2023
Քննարկվել են «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները
Օրենքի նախագծով նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաեւ զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Ս...

29.09.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.09.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաեւ միջխորհրդարան...