2007 թվականից սեպտեմբերի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ժողովրդավարության միջազգային օր: Այդ օրն աշխարհի տարբեր երկրներում խորհրդարանական հարյուրավոր միջոցառումներ են անցկացվում:
Հետեւելով օրվա խորհրդին՝ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կազմակերպած «Վերադարձ դպրոց» նախաձեռնության շրջանակում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հանդիպել է Արմավիրի մարզի Պտղունք համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցի ավագ դասարանի աշակերտներին:
Դպրոցականների հետ պատգամավորը զրուցել է ժողովրդավարության, մարդու իրավունքների, իշխանության երեք ճյուղերի գործունեության մասին: Խմբային քննարկումների միջոցով նա անդրադարձել է ժողովրդավարական արժեքներին եւ սկզբունքներին: