National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
14.09.2023
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության միջեւ համագործակցության հուշագիր է կնքվել
1 / 21

«Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպությունն ու ՀՀ կառավարությունը տեւական ժամանակ է համագործակցում են: Նախորդ տարի Գերմանիա այցի ժամանակ մենք՝ խորհրդարանականներս եւս ցանկություն հայտնեցինք, որ «Berlin Economics»-ը համագործակցի ՀՀ ԱԺ հետ, վերլուծություններ կատարի նաեւ մեզ համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ կազմակերպությունն ընդունել է մեր առաջարկը, ինչի արդյունքում այսօր համագործակցության հուշագիր ենք ստորագրում: Այս մասին սեպտեմբերի 14-ին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ մեր երկրի խորհրդարանում ընդունելով «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին, կազմակերպության Հայաստանի պատասխանատու Դմիտրի Չերվիակովին,  Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանին եւ մեր երկրում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինթրուպին:

«Մենք ողջունում ենք ՀՀ-ում շարունակաբար ամրապնդվող ժողովրդավարությունն ու կատարվող բարեփոխումները, ինչպես նաեւ աջակցում ենք տնտեսական փոխգործակցությանը: Համագործակցության հուշագիրը շատ կարեւոր է մեզ համար»,- ասել է մեր երկրում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինթրուպն ու հույս հայտնել, որ «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության կատարած հետազոտությունները դրական ազդեցություն կունենան ՀՀ խորհրդարանի աշխատանքի վրա:

Այս համատեքստում գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչին հայտնել է, որ կազմակերպությունն ունի ոչ թե քաղաքական, այլ խորհրդատվական բնույթ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության միջեւ հուշագրի ստորագրման արարողությունից հետո Ռիկարդո Ջիուչին հետազոտություն է ներկայացրել, որը կրել է «Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետեւանքով առաջացող տնտեսական հետեւանքները» խորագիրը: Հաջորդ հետազոտությունը վերաբերել է ՀՀ վրա ՌԴ քաղաքացիների տնտեսական ազդեցությանը: Հիմնական զեկուցող Դմիտրի Չերվիակովը հայտնել է, որ 2022 թվականի փետրվարից ի վեր մեր երկիր է եկել 55000 ՌԴ քաղաքացի, ինչը դրական ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության ու ՀՆԱ-ի վրա:

Հանդիպման վերջում հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին համագործակցության ու մեր երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող թեմաների վերաբերյալ հետազոտություններ կատարելու համար: Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ «Berlin Economics» կազմակերպության փորձառու մասնագետների հետ համագործակցությունն անգնահատելի աջակցություն է ՀՀ ԱԺ տնտեսական բլոկի պատգամավորների համար՝ ընդունվող կարգավորումների որակը բարելավելու տեսանկյունից: Նա հույս է հայտնել նաեւ, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի ու առավել կխորացնի հայ-գերմանական հարաբերությունները: 


09.12.2024
Ալեն Սիմոնյանի ելույթը ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը
Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի 75-ամյակը եւ, մինչ օրս, կազմակերպությունը շարունակում է հանդես գալ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայությա...

09.12.2024
Հայաստանում անցկացվում է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: Նախքան նիստի մեկնարկը՝ ԵԽԽՎ գլխավորի քարտուղարին եւ նիստի նախագա...

09.12.2024
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
ՀՀ ԱԺ աշխատակազմը 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 23-ը ներառյալ կիրականացնի ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 5-րդ կետի համաձայն` լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am