National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
14.09.2023
Սարգիս Խանդանյանը եւ Վլադիմիր Վարդանյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել են տարածաշրջանային մարտահրավերները
1 / 8

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակության հետ:

«Ֆրանսիան մեր մեծագույն բարեկամն է եւ Հայաստանի կողքին է բոլոր դժվարին օրերին»,- ողջունելով պատվիրակությանը ՀՀ Ազգային ժողովում՝ ասել է Սարգիս Խանդանյանը եւ շնորհակալություն հայտնել Ժան-Լուի Բուրլանժին հայանպաստ գործունեության համար:

«Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես առանձնահատուկ կարեւորություն է ունեցել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը եւ ուրախությամբ հավելել, որ Ֆրանսիայի հետ համագործակցությունը սկսել է ընդգրկել նորանոր ոլորտներ: Նա նշել է, որ որպես բարեկամական խմբի ղեկավար՝ ինքն ամենօրյա կապի մեջ է ֆրանսիացի գործընկերների հետ՝ հստակեցնելով գործունեության երկկողմ օրակարգը:

Շնորհակալություն հայտնելով Ժան-Լուի Բուրլանժին Ֆրանսիայի խորհրդարանում հայանպաստ բանաձեւերի ընդունման հարցում ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ Վլադիմիր Վարդանյանը խնդրել է շարունակել խորհրդարանական դիվանագիտական գործիքակազմի շրջանակում աջակցությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:

Ժան-Լուի Բուրլանժն ասել է, որ մեծ պատիվ է այս դժվարին օրերին այցելել Հայաստան: «Ներկա քաղաքական իրավիճակը թույլ է տալիս հրամայական դարձնել միջազգային գործընկերներով համախմբված լինելը եւ օգնել Հայաստանին դիմակայել այս բարդ ժամանակներում: Այսօր, այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում գրառում եմ կատարել՝ նշելով, որ բավարար չէ հիշել եւ աղոթել, պետք է անցնել գործողությունների»,- ասել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ Հայաստանի հարցը խոր մտահոգություններ է առաջացրել իրենց հանձնաժողովում: Նրանք գիտակցում են, թե որքան ծայրահեղ լուրջ է իրավիճակը, եւ թե ինչպիսի ծանր, անմարդկային վիճակում են հայտնվել շրջափակված Լեռնային Ղարաբաղի բնակիչները:

Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Ժան-Լուի Բուրլանժը նշել է, որ վերադառնալուն պես կներկայացնի տիրող իրավիճակը, պահի լրջությունն ու գործելու առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ պետք է ակտիվ  աշխատանքներ իրականացնել եվրոպացի գործընկերներին այդ գործընթացներին ներգրավելու համար: Նա ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության շարունակականության կարեւորությունը: «Պետք է պայքարենք, սա նաեւ մեր պայքարն է արժեքների համար»,- եզրափակել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:


09.12.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի պատվիրակությունը
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մերի Գալստյանը եւ Մարիա Կարապետյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել են եռօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրա...

09.12.2024
Ալեն Սիմոնյանի ելույթը ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը
Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի 75-ամյակը եւ, մինչ օրս, կազմակերպությունը շարունակում է հանդես գալ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ...

09.12.2024
Հայաստանում անցկացվում է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: Նախքան նիստի մեկնարկը՝ ԵԽԽՎ գլխավորի քարտուղարին եւ նիստի նախագա...

09.12.2024
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
ՀՀ ԱԺ աշխատակազմը 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 23-ը ներառյալ կիրականացնի ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 5-րդ կետի համաձայն` լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am