Տպել
11.09.2023
Բարելավվել է շուկայի վերահսկողությունը կարգավորող օրենսդրությունը
1 / 2

Նախագծով կսահմանվեն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտները, շուկայի վերհսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկություններն ու ձեւերը, շուկայի վերահսկման ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները, ինչպես նաեւ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց եւ տնտեսվարող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները. այս մասին  ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի նախագծի զեկուցման համատեքստում:

Ըստ զեկուցողի՝ նախագծով հստակեցվել են տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ձեւերը, սահմանվել են ՀՀ սահմանադրության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների խախտման դեպքում տեսչական մարմնի կողմից տրվող կարգադրագրերի տեսակները: Հստակեցվել են նաեւ տնտեսվարող սուբյեկտի պարտավորությունները:

Հարակից զեկույցով հանդես է եկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, ով հայտնել է, որ սույն օրենքը կարգավորում է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրավահարաբերությունները:

«Մինչ այս շուկայի վերահսկողության տեսչական մարմինը գործել է առանց մայր օրենքի՝ այլ իրավակարգավորումներով: Նախագիծը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն», - ասել է պատգամավորն ու խնդրել պատեհ պահի հավանության արժանացնել օրենքի նախագիծը:
 


19.04.2024
Մենք պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ ռիսկերի միջեւ. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Արուսյակ Ջուլհակյանը ելույթ   է ունեցել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Հարգելի գործընկերներ, Արհեստական բանականությունն արագորեն փոխակերպել է մեր կյանքի տարբեր ասպեկտները՝...

19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...