Տպել
11.09.2023
Լիազորող նորմը Կառավարությանը պետական գույքի չափորոշիչները մեկ միասնական իրավական ակտով հաստատելու հնարավորություն կտա
1 / 2

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխություններն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է  սեպտեմբերի 11-ի նիստում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ փոփոխությունները պայմանավորված են ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման մարմինների համար ծառայողական ու սպասարկող տրանսպորտային միջոցների ձեռքբերման եւ սպասարկման գործող նորմատիվները վերանայելու համար իրավական հիմնավորվածություն, այսինքն՝ լիազորող նորմ սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման արդյունքում կլինի լիազորող նորմ օրենքում, որը կլիազորի ՀՀ կառավարությանը հաստատելու պետական գույքի չափորոշիչները մեկ միասնական իրավական ակտով, ինչպես նաեւ հաշվառելու պետական շարժական գույքը: Պետական գույքի կառավարման կոմիտեին կվերապահվի պետական շարժական գույքն էլեկտրոնային եղանակով հաշվառելու եւ գրանցամատյան վարելու իրավասություն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել է դրական եզրակացություն. այս մասին հայտնել է Հովիկ Աղազարյանը:


19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...