«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել հարկային պարտավորության դադարման դեպքերը: Մասնավորապես, նախատեսվում է վերացնել օրենսգրքում առկա հակասությունները՝ դրանք համապատասխանեցնելով «Սնանկության մասին» օրենքի պահանջներին:
Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով մինչեւ երկու ամսով հետաձգվել է: