National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.09.2023
Առաջարկվում է բարեփոխել Քրեակատարողական ծառայության համակարգը
1 / 2

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը հայտնել է, որ օրենքի 11-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններն ու  լրացումները հնարավորություն կտան եւ նախադրյալներ կստեղծեն համապատասխան օրենսդրական փոփոխությունների եւ կադրերի պատրաստման ու ներգրավման միջոցով ներդնել նոր օպերատիվ ստորաբաժանում՝ այն համալրելով առավել պատրաստված, ազնիվ եւ բանիմաց կադրերով:

Առաջարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումները կենտրոնացնել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվող օպերատիվ վարչության ենթակայության ներքո:

Ներկայում Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժինը եւ քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են միմյանցից անկախ, քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am