National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.09.2023
Փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
1 / 1

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը բխում է տեսչական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, օրենսգրքով նախատեսված իրավախախտումները քննող մարմինների եւ վարչական իրավախախտումների շրջանակը հստակեցնելու, ինչպես նաեւ տեսչական մարմինների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման եւ անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ «ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի նպատակն է օրենսգրքով սահմանել, որ համապատասխան ոլորտներում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող եւ/կամ պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է:

Նախատեսվում է վարչական պատասխանատվության միջոցներ սահմանել աշխատանքային, առողջապահության, սննդամթերքի անվտանգության, ընդերքօգտագործման ոլորտներում նախատեսված պահանջները խախտելու համար:

Ելնելով որոշ վարչական իրավախախտումների վտանգավորության աստիճանից եւ արդարության սկզբունքի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունից՝ որոշ իրավախախտումների համար որպես վարչական տույժի տեսակ է նախատեսվում նախազգուշացումը, իսկ որոշների դեպքում՝ նախատեսված տուգանքի չափի վերանայումը, հստակեցվում է տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

Առաջարկվում է միասնական կարգավորում նախատեսել վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին եւ այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելու համար:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Նիստի օրակարգում ընդգրկված ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը մինչեւ երկու ամսով հետաձգվել է: Այն հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանը, Գուրգեն Մելքոնյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Հայկ Սարգսյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am