Տպել
01.08.2023
Մեզ միավորողը հայրենիքն է, հայոց լեզուն, պետականությունը, կրոնը, որոնց առանցքում Հայաստանի Հանրապետությունն է. Հակոբ Արշակյանը ողջունել է Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին
1 / 6

Օգոստոսի 1-ից Երեւանում մեկնարկել է Ազգային երիտասարդական եռօրյա համաժողովը, որի նպատակն է համախմբել Հայաստանի, Սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի երիտասարդներին՝ մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացներին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ համաժողովի շրջանակում շուրջ 51 երկրներից Հայաստան են ժամանել 18-35 տարեկան ավելի քան 600 երիտասարդներ: Համաժողովը հայ երիտասարդներին թույլ կտա բացահայտել ընդհանուր առաջնահերթությունները, ինչպես նաեւ միասին աշխատել Հայաստան-Սփյուռք երիտասարդական համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:

«Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսը կրող Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Մեզ միավորողը հայրենիքն է, հայոց լեզուն, պետականությունը, կրոնը, որոնց առանցքում Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ համոզմունք հայտնելով, որ եռօրյա քննարկումներն ու միջոցառումներն արդյունավետ կլինեն: Անդրադառնալով ծառացած մարտահրավերներին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ մարտահրավերներ միշտ եղել են եւ կլինեն, սակայն առավել կարեւոր է այն, թե ինչպես ենք արձագանքում դրանց: «Ես ցանկանում եմ, որ մենք մեծ պատասխանատվությամբ եւ հոգատարությամբ վերաբերվենք այդ մարտահրավերները հաղթահարելուն: Համոզված եմ, որ ունեցել եք հնարավորություն այցելել մարզեր եւ ծանոթանալ մեր երկրի առավելություններին, հաջողություններին, հնարավորություններին, խնդիրներին: Միայն հոգատարությամբ, ջանասիրությամբ եւ անհատական ջանքերով է հնարավոր, առկա բոլոր հնարավորություններն օգտագործելով, խնդիրները հասցնել հանգուցալուծման: Ցանկանում եմ կոչ անել մեր հարյուրավոր երիտասարդներին, որոնք այցելել են Հայաստան, գտնել այն հնարավորությունը, տեղը, որտեղ կարելի է ներդնել ձեր անհատական ջանքը  եւ պլանավորել դրա իրականացումը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ուժ, եռանդ եւ կամք մաղթելով բոլորին սիրելի հայրենիքի շենացման գործում:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաեւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Առաջիկա երեք օրերի ընթացքում նախատեսվում են պանելային, կլոր-սեղան ձեւաչափով ոլորտային քննարկումներ, TEDx ոճի զրույցներ, շնորհանդեսներ, որոնց կմասակցեն պատգամավորներ:


01.08.2023
2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը
Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ նիստին հրավիրված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Անդր...

01.08.2023
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...