Տպել
01.07.2023
Լիլիթ Մինասյանը խոսել է տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում ԵԱՀԿ ԽՎ դերի մասին
1 / 1

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի տարեկան 30-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: ԵԱՀԿ ԽՎ քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել Ազգային ժողովի պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր ուզում եմ խոսել տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում ԵԱՀԿ ԽՎ դերի մասին: Կարծում եմ՝ այս կազմակերպությունը մեծ միջազգային հանրության մի մասն է եւ պետք է ուշադիր լինի մյուսների դիրքորոշումների նկատմամբ:

Հուսով եմ, գիտեք, որ Արդարադատության միջազգային դատարանն օրինականորեն պարտավորեցնող ժամանակավոր միջոց է ընդունել Ադրբեջանի դեմ եւ կարգադրել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար:

ԵԽԽՎ-ն վերջերս ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովման մասին» բանաձեւն ու հանձնարարականը: Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ անցման ընդհատմամբ եւ դրան հաջորդած տարածաշրջան էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումների կանխամտածված դադարեցմամբ:

ԵԽԽՎ-ն շտապ կոչ է արել լուծել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության խնդիրները՝ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության եւ միջազգային չեզոք ներգրավման միջոցով խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում:

Վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանին հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանն այցելել Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ՝ փաստահավաք առաքելության նպատակով տեղում իրավիճակը գնահատելու համար:

Եվրախորհրդարանի դիրքորոշումը, Եվրախորհրդարանի կողմից ընդունված ամենավերջին բանաձեւերը դատապարտում են Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետեւանքները, դատապարտում ռուս խաղաղապահների անգործությունը եւ խնդրում նրանց փոխարինել ԵԱՀԿ խաղաղապահներով՝ ՄԱԿ-ի մանդատի ներքո. ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Բլինկենը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, որը պայմանավորված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, բոլոր այս եվրոպացի առաջնորդները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները եւ անվտանգությունը պետք է հասցեագրվեն:

Իհարկե, մեր ադրբեջանցի գործընկերները կփորձեն հերքել այս բոլոր հայտարարությունները:

Բայց դա նշանակում է, որ Ադրբեջանը հերքում է միջազգային հանրության դիրքորոշումները:

Լիահույս եմ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը նույնպես կոնկրետ հայտարարություններով կանդրադառնա այս բոլոր հարցերին:

Շնորհակալություն»,- ասել է Լիլիթ Մինասյանը:


01.07.2023
ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է ավելի ակտիվ լինի մեր տարածաշրջանում կազմակերպության դերի ամրապնդման գործում. Սարգիս Խանդանյան
ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամները Կանադայի Վանկուվեր քաղաքում մասնակցել են Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանի աշխատանքներին: ԵԱՀԿ ԽՎ քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ե...

01.07.2023
Ներկայումս դադարեցվել է նաեւ մարդասիրական օգնության հոսքը ԼՂ. Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում
Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների...

01.07.2023
Հայաստանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երեւանում: Որոշումը վեհաժողովի Մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում: ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, խորհրդաժո...