Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 15-ին ընդունել է Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր եւ նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին եւ ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին:
Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին եւ կարեւորել նրանց այցը Հայաստան:
Զրուցակիցները քննարկել են մեր երկրում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի եւ դրանց կից ենթակառուցվածքների կառուցման հնարավորությունները: Այս համատեքստում հաշվի է առնվել մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ու Հայաստան տեղափոխվող օտարերկրացիների ավելացող հոսքը:
Հյուրերը նշել են, որ մեր երկրում ներդրումներ կատարելու հարցում մեծ է Հայաստանի տնտեսական գրավչությունը:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը եւ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Վերջինս խոսել է Հայաստանում հյուրանոցների ծանրաբեռնվածությունից, կարեւորել ոլորտում ներդրումներ իրականացնելու հարցում հյուրերի հետաքրքրությունը:
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունիսի 16-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պա...
ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 15-ի ԱԺ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մաս...
Իգական սեռի ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան պարտադիր զինվորական ծառայության անցնել
Ներդրվում է իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Ներկայացված դիմումի համաձայն սահմանվում են իգական սեռի ՀՀ քաղաքացիների զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերութ...
Շարունակվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը
Հունիսի 15-ին խորհրդարանը շարունակել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը: Այդ պաշտոնում ընտրվելու համար «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն առաջադրել էին Անահիտ Սարգսյանին` որպես համաձայնեցված թեկնածու: Հարցի առնչությամբ իրենց դիրքորոշումներն են ...
Ազգային ժողովը հաստատել է 2022 թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Խորհրդարանը հունիսի 15-ի նիստում պատգամավորների` կողմ 65, դեմ` 11 ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: ...
ՀՀ վարչապետի ելույթը 2022 թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում
2022 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ եզրափակիչ ելույթով հունիսի 15-ին հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի ղեկավարն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, տվել պարզաբանումներ: Վարչապետը բարձրաձայնել է Հայաստանի ժողովրդավարական իրավիճակի վերաբերյալ միջազգայ...
«ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցի կապակցությամբ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, թեեւ ըստ ելույթ ունեցած որոշ գործընկերների` 2022 թվականի բյուջեի կատարողականը հուսադրող է, այնուամենայնիվ այդ տարին անվտանգության առումով եղել է անհաջողությունների տարի: Խմբակցության ղեկավարը կարեւոր է համարել, որ առաջին հերթին անվտան...
«ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում արտահերթ ելույթներ են ունեցել Կառավարության անդամներն ու մարզպետները
Կառավարության անունից ելույթ ունենալով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է մի շարք փաստեր` նշելով, որ 2000 թվականին Հայաստանից արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 29,4 տոկոս, ներմուծումը` 46,6 տոկոս: 2007 թվականի արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ կրկնակի ընկել է` կազմելո...
2022 թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորները
Բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում պատգամավորները ելույթներ են ունեցել, որոնց մի մասը եղել է քաղաքական բնույթի: Խորհրդարանականներն իրենց խոսքում անդրադարձ են կատարել ՀՀ սահմաններին, դրանց անվտանգությանը, բանակին, կրթությանը, Արցախի անկախության ճանաչման հնարավորություններին եւ այլ թեմաների: «Քա...
Հարակից զեկուցողները ներկայացրել են 2022 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունները
Հաշվեքննիչ պալատը 2022 թվականին պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ֆինանսական ցուցանիշների արժանահավատության վերաբերյալ կարծիքը ձեւավորել է իր գործունեության ծրագրի առաջին մասում նախատեսված ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների միջոցով: Հաշվեքննությունների ընթացիկ արդյունք...