Տպել
09.06.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է միջազգային պայմանագրի պահանջներին
1 / 10

««Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը 2022 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից:

Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 9-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը:

Ըստ նրա` օրենսդրական փաթեթով առաջարկվում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը, ապահովել միջազգային համաձայնագրի պահանջներին համապատասխան իրավական ակտերի ընդունումը:

Սահմանվում են վարորդների եւ անվտանգության մասնագետների մասնագիտական վերապատրաստումների եւ որակավորման վկայականի տրման պահանջները:

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումով հանվում է վտանգավոր բեռների փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետների սահմանման պահանջը, քանի որ Կառավարությանը վերապահված է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգի սահմանման իրավասություն:

Նշվել է, որ օրենսդրության ընդունման արդյունքում ակնկալվում է փոխադրումների անվտանգության բարձրացում, ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում, համաձայնագրով սահմանված պահանջներին համապատասխան անվտանգ ու ապահով բեռնափոխադրումների իրականացում:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


09.06.2023
Շարունակվում է 2023 թ. խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագիրը. հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ
Շատ կարեւոր է երիտասարդների ներգրավվածությունը հայ քաղաքական կյանքին: Այն, ինչ իրականացնում եք հիմա, պահանջում է քաղաքական գիտելիքներ եւ քաղաքական միտք, կարեւոր է քաղաքական որոշումներ կայացնելիս լինել քաղաքական մարդ. ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պ...

09.06.2023
Եկող տարվանից կբարձրանան ծխախոտային արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների դրույքաչափերն ու գները. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, ինչպես նաեւ ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումը: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ...

09.06.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին
Նախագծով առաջարկվում է «Զբաղվածության մասին» օրենքից հանել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մշակման համար հիմք հանդիսացող լիազորող նորմը` ելնելով դրա անարդյունավետությունից: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը` ԱԺ աշխատանքի եւ սոցիալ...

09.06.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

09.06.2023
Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի պատվիրակության անդամներին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բազմիցս ականատես է եղել բրիտանական խմբի ակտի...

09.06.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

09.06.2023
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կգումարվի հունիսի 12-ին՝ ժամը 14:00-ին, 314 սրահում: Հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ին, 114 դահլիճում կկայանա Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...