Տպել
09.06.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին
1 / 7

Նախագծով առաջարկվում է «Զբաղվածության մասին» օրենքից հանել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մշակման համար հիմք հանդիսացող լիազորող նորմը` ելնելով դրա անարդյունավետությունից: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը` ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 9-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Որպեսզի ամեն տարի մենք 7 կամ 8 ծրագիր չհաստատենք, այդ 7-8  ծրագրերը որոշակի փոփոխություններով միշտ կլինեն Միասնական սոցիալական ծառայությունում: Շահառուները կամ որեւէ ծրագրի մասնակից դառնալ ցանկացող քաղաքացիները կարող են գնալ եւ մասնակցել այդ ծրագրերին: Այստեղ համակարգեր քանդելու կամ նոր համակարգեր ստեղծելու խնդիր ընդհանրապես չկա: Ճիշտ հակառակը` քարացած համակարգը կամ չաշխատող ծրագրերն ավելի արդյունավետ եւ դինամիկ դարձնելու համար գնում ենք այս ուղղությամբ»,- ասել է նիստը վարող Լիլիթ Ստեփանյանը` արձագանքելով հանձնաժողովի անդամ Աղվան Վարդանյանին, որը պնդում էր, թե այս առաջարկով համակարգ է քանդվում:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Կամավոր աշխատանքի մասին» եւ հարակից օրինագծերի փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը հայտնել է, որ ընդունվել են պատգամավորների բոլոր առաջարկները, ինչի արդյունքում փաթեթը լրամշակվել է:

Այս նախագծի վերաբերյալ եւս հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Նախագծերը կընդգրկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...