National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
07.06.2023
Պաշտոնական ընդունելություն ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլի անունից` ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի ընթացքում ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլի անունից եղել է պաշտոնական ընդունելություն: Սըր Լինդսի Հոյլը ողջունել է Հայաստանի պատվիրակության այցը, նշել, որ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը լավ գործընկերներ են եւ խոսքը փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Հայաստանի խորհրդարանի ղեկավարի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Մեծարգո՛ պարոն Լինդսի, Ձերդ Գերազանցություն,

Համայնքների պալատի հարգելի՛ անդամներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախ թույլ տվեք սրտանց շնորհակալություն հայտնել Միացյալ Թագավորություն այցելելու հրավերի համար: Համոզված եմ, որ նման այցերը կենսական նշանակություն ունեն եւ նպաստում են փոխըմբռնման եւ համագործակցության ընդլայնմանը: Իմ ցանկությունն է բրիտանական կողմին ներկայացնել Հայաստանի իրավիճակի ավելի ամբողջական պատկերը:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ սերտ համագործակցությունը եւ հույս ունենք համատեղ ջանքերով ամրապնդել մեր հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Մենք շատ ուրախ ենք ողջունել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին հայտարարությունը եւ հուսով ենք, որ այն նոր դարաշրջան կբացի մեր երկկողմ հարաբերություններում:

Թույլ տվեք ընդգծել մեր հարաբերությունների իրավական դաշտի կարեւորությունը: Այս առումով առաջնային նշանակություն ունի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտը:

Ամբողջ աշխարհի համար այն հեռանկարը, որ հետխորհրդային պետությունը կընդունի իրական ժողովրդավարական ընտրություններ եւ կմերժի օրուելյան ֆարսը, որը տեղի է ունենում ժողովրդավարության անվան տակ, առնվազն զարմանալի պետք է լինի: Այնուամենայնիվ, ես հպարտությամբ պնդում եմ, որ Հայաստանն ընտրել է հենց այդ ճանապարհը:

Չնայած մեր առջեւ ծառացած մարտահրավերներին՝ մենք անսասան ենք մեր համոզմունքի մեջ, որ ժողովրդավարությունը լավագույն քաղաքական կառույցն է մարդկային ներուժն իր բազմազան ձեւերով բացահայտելու համար:

Հիմա թույլ տվեք կենտրոնանալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ինչպես հավանաբար գիտեք, 2018 թվականին մեր երկրում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: Այս ոչ բռնի գործողության շնորհիվ հայ ժողովուրդը կողմնորոշվեց իր ապագայի հարցում, մերժեց մեր երկիրն ավելի քան երկու տասնամյակ կառավարող իշխանություններին եւ ազատ ընտրություններում ընտրեց նոր խորհրդարան՝ իր պետության շահերը պաշտպանելու համար: Հայաստանը լիովին հանձնառու է հետագա ժողովրդավարական բարեփոխումներին քաղաքական եւ տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ զինված ուժերը եւ դատական համակարգը: Նույնիսկ 2020 թվականի 44-օրյա սարսափելի պատերազմից հետո մեր ժողովուրդն արտահերթ ընտրություններում քվեարկեց ներկա իշխանությունների օգտին՝ համարելով, որ նրանք միակ ուժն են, որն ունակ է իրեն առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, հիմնարար իրավունքների եւ ազատությունների ապահովման, ներառական հասարակության ստեղծման եւ բոլորի բարգավաճման ճանապարհով:

Վերջին բանաձեւերում Եվրոպական խորհրդարանը բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացը: Նշվում է, որ երկրի պայքարը հանցավորության եւ կոռուպցիայի դեմ այն դարձրել է տարածաշրջանի ամենաանվտանգ երկրներից մեկը: Ավելին, մեր երկիրը հիշատակվում է կանանց հզորացման համար, հատկապես բոլոր մակարդակներում որոշումների կայացման համատեքստում:

Ինչ վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումներին, ապա բանաձեւերում ընդգծվում է 2018 թվականից ի վեր երկրի արձանագրած էական առաջընթացը, ինչը երկիրը բնութագրում է որպես ժողովրդավարության տարածաշրջանային առաջնորդ: Մասնավորապես, բարձր են գնահատվել վերջին երկու ընտրությունները: Եվրոպական խորհրդարանը ճանաչել է քաղաքական ֆինանսավորման համակարգի ամբողջականության ապահովման եւ քաղաքական կուսակցությունների թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ջանքերը:

Իր վերջին զեկույցում Freedom House-ը նշել է նաեւ 2022 թվականին մեր երկրի կողմից ձեռք բերված ժողովրդավարական նվաճումները՝ ընդգծելով ՀԿ-ների եւ լրատվամիջոցների ոլորտում առաջընթացը եւ նշելով, որ այն տարանցիկ երկրների շարքում միակ երկիրն էր, որն առաջ է անցել մեկից ավելի ցուցանիշներով: Զեկույցում նաեւ ճանաչվում են այն հսկայական մարտահրավերները, որոնց բախվում է մեր երկիրը՝ ի դեմս Ադրբեջանի:

Ճիշտ է, դեռ շատ անելիքներ կան, սակայն Հայաստանի կառավարությունը հստակ է իր տեսլականում եւ հաստատակամ է իր առջեւ դրված առաքելությունը կատարելու վճռականության մեջ: Հայաստանը վճռական է բարգավաճելու անվտանգ եւ խաղաղ տարածաշրջանում, որն անկախ է արտաքին ցանկացած սպառնալիքից: Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարեւանների նկատմամբ: Մենք ձգտում ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունը եւ ապահովել մեր երկրի անվտանգությունը: Սրանք են մեր հիմնական սկզբունքներն ու մեր մանդատի էությունը:

Բայց մենք ավելիին ենք ձգտում:

Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես հսկայական չօգտագործված ներուժ ունեցող խաչմերուկ՝ Արեւելքն ու Արեւմուտքը կապող երկիր, առեւտրի երկիր, որի շնորհիվ ժողովուրդները միավորվում են, իսկ թշնամանքը հանդարտվում է:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:


07.06.2023
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին: ՀՀ ԱԺ նախագահը, դիմելով նախարարին, նշել է, որ ողջունելի է Հարավային Կովկասի...

07.06.2023
Նախատեսվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքն ու մթերքն առգրավել եւ ոչնչացնել
Առաջարկվում է հստակեցնել սննդի շղթայի այն փուլերն ու գործողությունները, որոնց ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել սպանդանոցային ծագման կենդանական ծագման մթերքի եւ հումքի պարտադիր լինելու պահանջը: Նախատեսվում է սահմանել, որ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդան...

07.06.2023
ՀՀ ԱԺ նախագահը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Լորդ Մըքֆոլլի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Անդրադարձ է եղել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա ձեռքբերումներին, երկկողմ կապերի խթանմանն ուղղված հետագա անելիքներին: Զր...

07.06.2023
Հակոբ Արշակյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 7-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Հանդիպմանը ներկա են  եղել ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբեր...

07.06.2023
Օրենսդրական նախաձեռնություն` ուղղված սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում հրատապ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանը
Նախաձեռնության նպատակը սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում հրատապ լուծում պահանջող խնդիրներին հնարավորինս արագ հանգուցալուծում տալու անհրաժեշտությունն է: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանությա...

07.06.2023
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսին: Հանդիպմանը զրույց է ընթացել խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովների, մա...

07.06.2023
Նախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների եւ նախարարության հարաբերությունները
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիս 7-ի նիստի օրակարգում  պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն հանձնաժողովը քննարկել...

07.06.2023
Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի շրջանակում հունիսի 7-ին պատվիրակությանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդս...

07.06.2023
ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որեւէ այլ հարեւան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի, բռնությունների եւ վտանգների. ասել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի...

07.06.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ ՍՊԸ-ն իրավունք է ստանում եռամսյակը մեկ անգամ իր շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջեւ
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվ...

07.06.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2023
Քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել «Հարկային ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հարկային ծա...

07.06.2023
Համաձայնագրի վավերացմամբ կսահմանվեն հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի...

07.06.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am