Տպել
06.06.2023
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն
1 / 3

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել  եւ դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած մի շարք նախագծեր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունները:

Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում ներդնել կարգապահական հանձնաժողովի ձեւավորման կառուցակարգեր: «Սահմանվում են, թե քանի անդամից է այն բաղկացած լինելու, ովքեր են ներառվելու եւ ինչ ժամանակահատվածով է գործելու հանձնաժողովը»,- ընդգծել է զեկուցողը:

Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն եղել, նախաձեռնությունը չի փոփոխվել:

Արմենուհի Հարությունյանի ներկայացմամբ քննարկվել են նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում եւ մի շարք օրենսգրքերում փոփոխությունները: Փոխնախարարի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացման առաջարկով է հանդես եկել, ինչն ընդունվել է գործադիրի կողմից:

Կառավարության հեղինակած հաջորդ` ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում որեւէ առաջարկ չի եղել:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...