National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
02.06.2023
Ազգային ժողովի բյուջեն կատարվել է 97 տոկոսով. ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
1 / 1

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին քննարկվել է ՀՀ ԱԺ 2022 թվականի բյուջեի կատարողականը, ներկայացվել են ֆինանսական ու արդյունքային ցուցանիշներ:

ՀՀ Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 6 մլրդ 262 մլն դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել են միջհոդվածային եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով վերաբաշխումներ: Արդյունքում՝ ՀՀ Ազգային ժողովի ճշտված բյուջեն 5 միջոցառումների գծով կազմել է 6 մլրդ 218 մլն դրամ, դրամարկղային ծախսը` 6 մլրդ 029 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 97,0 տոկոսով` հաստատված բյուջեի եւ դրամարկղային ծախսի միջեւ շեղումը կազմել է 232,0 մլն դրամ, որն էլ վերադարձվել է պետական բյուջե. այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Հաշվետու տարում «ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման գծով ճշտված բյուջեն կազմել է 5 մլրդ 426 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 5 մլրդ 255 մլն դրամ, բյուջեն կատարվել է 96.9 տոկոսով: Ծախսերի կրճատման եւ արդյունավետ կատարման արդյունքում տնտեսվել է 170.5 մլն  դրամ:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման բյուջեն կազմել է 1.2 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 270.000 դրամ, վերապատրաստվել է 36 պետական ծառայող, բյուջեն կատարվել է 21.4 տոկոսով: Ծախսերը կատարվել են փաստացի վերապատրաստված պետական ծառայողների թվին համապատասխան, որի արդյունքում տնտեսվել է 990.100 դրամ:

«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 176 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 159.6 մլն դրամ, բյուջեն կատարվել է 90.7 տոկոսով, տնտեսվել է 16.3 մլն դրամ:

«Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառման գծով ճշտված բյուջեն կազմել է 510.6 մլն  դրամ, դրամարկղային ծախսը՝ 510.6 մլն դրամ, բյուջեն կատարվել 100 տոկոսով:

Վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել էր 72.9 մլն դրամ, որն Ազգային ժողովի հատկացումների ներքին հոդվածային վերաբաշխման արդյունքում ավելացել է 31.0 մլն դրամով, եւ ճշտված պլանը կազմել է 103.9 մլն դրամ, իսկ դրամարկղային ծախսը` 103.4 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 99.5 տոկոսով:

Ներկայացնելով արդյունքային ցուցանիշներ՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ հաշվետու տարում շրջանառության մեջ դրված նախագծերի կամ նախագծերի փաթեթների ու միջազգային պայմանագրերի թիվը եղել է 320, ԱԺ ընդունած օրենքների եւ որոշումների թիվը՝ 965: Օրենքների եւ որոշումների նախագծերի մասնագիտական փորձաքննության անցկացման եւ եզրակացությունների պատրաստման թիվը 2282 է եղել, «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի եւ այլ հաղորդումների արտադրությանը՝ 36: Դավիթ Առաքելյանի խոսքով մեծացել է ԱԺ պաշտոնական կայքէջից օգտվողների թիվը՝ կազմելով 1 մլն 535 հազար 508 դիտորդ: Քաղաքացիներից ստացվել է 1658 նամակ, խորհրդարանում ընդունել են 205 քաղաքացու:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԱԺ աշխատակազմը հաջողությամբ համագործակցել է մի շարք առանցքային միջազգային գործընկերների հետ: Բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի, Միջազգային հանրապետական ինստիտուտի, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Կանադական խորհրդարանական կենտրոնի, Գերմանական GIZ եւ Եվրամիության Թվինինգ ծրագրերի շրջանակում:


02.06.2023
Խորհրդարանում հյուրընկալվել են ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամները
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Մարիա Կարապետյանը հունիսի 2-ին հանդիպել են ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստան...

02.06.2023
Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի 2022 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմը 2022 թվականին իրականացրել է մեկ ծրագիր եւ երեք միջոցառում: 2022 թվականի բյուջեով նախատեսված է եղել 542 մլն դրամ, տարեկան ճշտված պլանով տրամադրված գումարը նվազել եւ կազմել է 534 մլն դրամ: Փաստացի իրականացվել է 525 մլն դրամի ծախս, ինչը տարեկան ճշտված...

02.06.2023
Քննարկվել են մի շարք կառույցների 2022 թ. պետական բյուջեի կատարողականները
Պետական-իրավական հարցերի եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 2-ի համատեղ նիստում քննարկվել են մի շարք կառույցների՝ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականները: ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը տեղեկացրել է, որ  կառույցի՝ 2022...

02.06.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

02.06.2023
Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Ռումինիայի Պատգամավորների պալատում
Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով աշխատանքային այցով Բուխարեստում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ պետական-իրավակ...

02.06.2023
Քննարկվել են ՀՀ վարչապետի եւ նախագահի աշխատակազմերի 2022 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունները
2022 թվականին Վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 21,7 մլրդ դրամ, որից 2022 թվականի ընթացքում կատարվել է 10 ծրագիր, ծախսերը կազմել են շուրջ 20.8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 95.7 տոկոսը: Ծրագրված ցուցանիշից շեղումը հիմնականում պայմանավորված է Վարչապետի լիազորությունների...

02.06.2023
Խորհրդարանի համատեղ նիստում շարունակվել են 2022 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները
Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Վլադիմիր Վարդանյանը եւ Գեւո...

02.06.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

02.06.2023
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 12.06.2023 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 16.06.2023 - 14:00-16:00:1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 05.06.2023 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 06.06.2023 - 15:00-17:00, 3. Տնտեսական հարց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am