Տպել
26.05.2023
Մոսկովյան եռակողմ հանդիպումից մեծ ակնկալիքներ չունեի. հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր չի կնքվի. Աղվան Վարդանյան
1 / 2

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած «կադաստրի վկայական» արտահայտությանը, խաղաղության պայմանագրի պարամետրերին եւ Արցախին:

«Նիկոլ Փաշինյանն ասում է` մենք կադաստրի վկայական չունենք: Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմանները հստակ են, մենակ արեւմտյան սահմաններն է անընդհատ խախտում հակառակորդը»,- ասել է Աղվան Վարդանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հավելել է` Նախիջեւանի հանրապետությունն Ադրբեջանի մաս է, իրենք միջանցք են ուզում: Նույն սիմետրիայով Արցախն էլ պիտի Հայաստանի մաս լինի ու միջանցք գործի:

Պատգամավորն անդրադարձ է կատարել նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Նրա խոսքով տարբեր մայրաքաղաքներում նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

«Երեկվա մոսկովյան եռակողմ հանդիպումից ակնկալիք չունեի, որ որեւէ համատեղ հայտարարություն է ընդունվելու: 2-3 տոկոս հավանականություն կար, որ տրանսպորտային ապաշրջափակման մասին տեքստ կլիներ, բայց դա էլ չեղավ»,- ասել է ընդդիմադիր պատգամավորն ու հավելել` չի կարծում, որ հունիսի 1-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր է կնքվելու:

Աղվան Վարդանյանը խոսել է նաեւ իշխանափոխության մասին:

«Մեղավոր ենք, սխալ ենք, չենք կարողացել հեռացնել այս իշխանությանը, փորձելու ենք էլի: Սա ո'չ միայն Հայաստանում է լինելու, այլ նաեւ Արցախում»,- ասել է պատգամավորն ու հավելել, որ իշխանությանը հեռացնելու իր տարբերակն ունի:

«Պայմանական 100 մարդ է անհարժեշտ, որոնք 100 տոկոսով իրար հետ համաձայն են եւ պատրաստ են ինքնազոհաբերությամբ վճռական ցանկացած քայլի գնալ: Մեր ողբերգությունն այն է, որ ազգային պետական էլիտա այդպես էլ չունեցանք, որը նույն արժեքներն ու մտածողությունն ունի: Իշխանափոխության գործընթացն այլեւս կանգ չի առնի ու մենք կհասնենք մեր նպատակին, եթե ազգային պետական էլիտա ձեւավորենք` հոգեւոր, տնտեսական, քաղաքական գործիչներից, ու առաջնորդին հստակեցնենք»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հետաքրքրվել է` ինչո՞վ է այս պահին զբաղված Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, Լաչինի միջանցքը բացվե՞լ է, որ կուսակցությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ խաղաղապահ զորախմբին:

«Ինչո՞ւ եք Հայ հեղափոխական դաշնակցությանը վերաբերող հարցն ինձ տալիս»,- ի պատասխան լրագրողի հարցին` ասել է Աղվան Վարդանյանը:
 


26.05.2023
Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները, թեեւ ծանր է եղել, բայց կատարել է. Տիգրան Աբրահամյան
Դժվար է կանխատեսել, թե գործընթացներն ինչպես կզարգանան, բայց փաստ է, որ Ադրբեջանը շեղվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից. նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մայիսի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ` պատասխանելով լրագրողի` նախորդ օրը մոսկովյան եռ...

26.05.2023
Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափի միջոցով, միջազգային մեխանիզմների հովանու ներքո. Արթուր Հովհաննիսյան
Միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է միջազգայնորեն ճանաչված իր 29.800 քկմ տարածքի սուվերենության պահպանմամբ եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության իրացմամբ, որը, մեր պատկերացմամբ, պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ խոսակցության միջոցով, ...

26.05.2023
Սերգեյ Աղինյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
Խորհրդարանը մայիսի 26-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: ԱԺ 1...

26.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի առթիվ
Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ Վերջին դասի առթիվ` մաղթելով բարձր առաջադիմություն ուսման շարունակության մեջ: Այնքան էլ շատ չի անցել այն օրից, երբ Վերջին դասը Վերջին զանգ էր կոչվում, իսկ շրջանավարտ էին համարվում միայն տասներորդցիները: Այդ տարիներին Վերջին զանգն անցնում էր մեծ աշխուժությամբ եւ ...