National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
25.05.2023
Խորհրդարանը շարունակել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկումը
1 / 17

Խորհրդարանը մայիսի 25-ի նիստում շարունակել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկումը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի եւ Կարեն Թումանյանի թեկնածությունները:

Թեկնածու Կարեն Աղաջանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Անդրադառնալով նոր մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտությանը` զեկուցողը նշել է. «Վստահ եմ` դատավորների նեղ մասնագիտացումը հնարավորություն կտա բարելավել դատական ակտերի որակը եւ կթոթափի դատարանների գերծանրաբեռնվածությունը»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը ներկայացրել է Լիզա Գրիգորյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը: Թեկնածուն 1995 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2011 թվականին` Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Լիզա Գրիգորյանն ունի 24 տարվա իրավաբանի ստաժ: Թեկնածուն ներկայումս Երեւանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր է:

Լիզա Գրիգորյանն ընդգծել է նոր որակի արդարադատության իրականացման անհրաժեշտությունը: «Հանրային ակնկալիքները եւ պահանջները դատական իշխանության հանդեպ աճել են: Հանրությունը կարիք ունի  այլ որակի արդարադատության, որը պետք է հիմնվի արդարության վրա»: Նշվել է, որ արդարադատության իրականացման անհրաժեշտ պայմաններից է օրենքի միատեսակ կիրառությունը, որն ապահովում է օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, ամրապնդում է արդարության եւ արդարադատության ընկալումը եւ հանրության վստահությունն արդարադատության իրագործման նկատմամբ: 

Լիզա Գրիգորյանը խոսել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդնումից եւ Վճռաբեկ դատարանի դերի բարձրացումից: Նա կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում միջազգային մեխանիզմների կիրառումը եւ միջազգային համագործակցությունը: «Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման կիրառության հարցում հատկապես Վճռաբեկ դատարանը ձեռք է բերել կենտրոնական դերակատարում. կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներից է քաղաքացիական բռնագանձումը»,- ընդգծել է զեկուցողը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` թեկնածուն նշել է, որ արդարության եւ արդարադատության միջեւ խզվածքը կապված է դատական իրավական համակարգի գործունեության հետ. «Այդ խզվածքը չեզոքացնելու հարցը պետք է լուծի դատական համակարգը` անկախ, անաչառ եւ իրավունքի գերակայության սկզբունքների համաձայն»:

Անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին` Լիզա Գրիգորյանն ընդգծել է. «Դրա նպատակը նաեւ այն է, որ անցյալում տեղի ունեցած սխալներն ուղղվեն, բայց դա պետք է տեղի ունենա որոշակի ժամկետային սահմանափակումները հաշվի առնելով»:

Ներկայացնելով հաջորդ թեկնածու Կարեն Թումանյանի կենսագրությունն ու անցած աշխատանքային ուղին` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը նշել է, որ Կարեն Թումանյանը 1996 թվականին ավարտել է «Մխիթար Գոշ» համալսարանը, 2002 թվականին` Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ունի իրավաբանի 21 տարվա մասնագիտական ստաժ, «Թումանյան» փաստաբանական գրասենյակի տնօրենն է:

Կարեն Թումանյանը շնորհակալություն է հայտնել ԲԴԽ-ին` իր թեկնածությունն առաջադրելու համար: Թեկնածուն ներկայացրել է դատական իշխանության եւ արդար դատաքննության իրավունքի նկատմամբ կոռուպցիայի բացասական ազդեցության վերաբերյալ իր տեսակետները: «Երկար տարիներ դատական իշխանության անարդյունավետ գործունեության հետեւանքով երկրում չեն կանխվել եւ բացահայտվել կոռուպցիոն երեւույթները պետական ապարատի բոլոր բնագավառներում»,- ընդգծել է զեկուցողը: Նրա խոսքով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի կանխարգելման, բացահայտման եւ կոռուպցիայի հետ առնչություն ունեցող անձանց պատասխանատվության ենթարկելու համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվել եւ շարունակվում են իրականացվել անշրջելի իրավական գործընթացներ. «Այդ գործընթացների արդյունքներից է նաեւ ապօրինի ծագում ունեցող միջոցները հանրությանը վերադարձնելու վերաբերյալ իրավական համակարգի ներդնումը»:

Կարեն Թումանյանը վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում դատավորի պաշտոնի լիազորություններով պայմանավորված կանի ամեն ինչ, որպեսզի բարձրանա դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահությունը, եւ անկախ դատական իշխանության ձեւավորման ուղղությամբ ներդրվող ջանքերը հասնեն իրենց նպատակին: «Դրա արդյունքում կպահպանվեն մարդու իրավունքները եւ ազատությունները, կոռուպցիայի նկատմամբ կձեւավորվի անհանդուրժող մշակույթ»,- եզրափակելով ելույթը` ասել է բանախոսը:

Կարեն Թումանյանը նույնպես պատասխանել է պատգամավորների հարցերին: Թեկնածուի գնահատմամբ կոռուպցիան համակարգային երեւույթ է, եւ պետությունը պետք է իր ամբողջ գործիքակազմով պայքարի դրա դեմ:

Ելույթներում ընդդիմադիր պատգամավորները խոսել են  ոչ թե քննարկվող հարցի մասին, այլ անդրադարձել օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, տվել իրենց գնահատականները:

Ի պատասխան ելույթ են ունեցել նաեւ իշխող խմբակցության ներկայացուցիչները:

Արտահերթ ելույթ է ունեցել նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նա խնդրել է ընդդիմադիր գործընկերներին դադարեցնել ԱԺ ամբիոնից տարաբնույթ պատեհապաշտական` ամեն ինչ զոհելով իշխանության հասնելու մոտեցումներ հնչեցնել: «Ամեն անգամ մտածեք` դուք ի՞նչ ծառայություն եք մատուցում ձեր ժողովրդին, ձեր պետությանը, մեր ապագա սերունդներին ի՞նչ եք սովորեցնում: Արդյոք չեք սովորեցնո՞ւմ պատրանքներով ապրել եւ վերջում առերեսվել իրականությանը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել դատական համակարգի բոլոր այն գործընկերներին, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներն ուղղում են Հայաստանում կոռուպցիայի ամբողջական հաղթահարման եւ դատական համակարգի արդարադատության կայացմանը համար:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Ներկայացնելով խմբակցության տեսակետը` նա անդրադարձել է իշխանությունների հասցեին ընդդիմադիր գործիչների կողմից հնչող մեղադրանքներին եւ հիշեցրել. «Արցախն անկախ կամ Հայաստանի կազմում տեսնելու հիմնավորմամբ 98-ին պալատական հեղաշրջում իրականացրած, հաջորդ 20 տարում, սակայն, բանակցությունները տապալած, բանակցությունների անվան տակ ստատուս քվոն երկարաձգած, զուգահեռ Հայաստանը թալանած, այդ ստատուս քվոն պահելու համար անհրաժեշտ պաշարներ չկուտակած, բանակը չզինած, Հայաստանը լավրովյան պլանի ու ապրիլյան պատերազմի հասցրած ուժերն այսօր համարձակվում են մեղադրանքներ հնչեցնել մեր հասցեին այն դեպքում, երբ իրենց առաջնորդը դեռ 2018 թվականի մարտին այս ամբիոնից արձանագրել էր, որ Ադրբեջանի հետ բանակցությունները որեւէ լավատեսության հույս չեն ներշնչում եւ վստահություն չկա, որ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի եւ Արցախի վրա»: Պատգամավորի խոսքով իրենք ձգտում են խաղաղության եւ ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման, Արցախի հայկական մնալուն եւ արցախահայության` Արցախում հանգիստ ու մշտական ապելու իրավունքի հաստատման: «Իսկ այդ մարդիկ քարոզում են պատերազմ, քանի որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է, երրորդ տարբերակ պարզապես չկա»,- ընդգծել է Գեւորգ Պապոյանը:

Խմբակցության ներկայացուցչի գնահատմամբ նպատակը Հայաստանը կառավարելն է, որովհետեւ նրանք չեն կարող կառավարել Հայաստանի Հանրապետություն պետությունը, բայց հույս ունեն կառավարել Հայաստան նահանգը, վիլայեթը, սանջակը, ինքնավար հանրապետութունը, օկրուգը, մարզը... Գեւորգ Պապոյանը համոզված է, որ դա չի ստացվելու. ՀՀ պետությունը մնալու է անկախ, ինքնիշխան, Արցախը չի հայաթափվելու, արցախցիները շարունակելու են ապրել իրենց պատմական բնօրրանում, իսկ Հայաստանը տնտեսապես զարգանում եւ զարգանալու է` ապահովելով հայ ժողովրդի անվտանգությունը:

«Մենք չենք կարող գնալ արկածախնդրության եւ ստանալ նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր ու Հայաստանի անկախության կորուստ: Սա անթույլատրելի է»,- արձանագրել է պատգամավորը եւ հավելել, որ պետական գործիչները պետք է առաջնորդվեն մեր երկրի շահերով, իրական քաղաքականությամբ, պրագմատիզմով:

Ելույթի ավարտին Գեւորգ Պապոյանը կարեւորել է դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումները` նշելով, որ դրանք ներկայացնում են Հայաստանի ապագայի եւ զարգացումների վերաբերյալ տեսլականը:


25.05.2023
Խորհրդարանը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
2022 թվականի փետրվարին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, միջազգային տնտեսական եւ ֆինանսական շուկաներում եղան լուրջ վայրիվերումներ: Ամբողջ աշխարհում պարենի եւ հումքի գները, ինչպես նաեւ ֆինանսական շուկաներում ռիսկայնության մակարդակը էապես աճեց: 2022 թվականի գնաճը ՀՀ-ում սկսեց աճել, եւ ԿԲ-...

25.05.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 26-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն- 14:00-14:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 14:20-14:40, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 14:40-15:00: ...

25.05.2023
ԱԺ-ն քննարկել է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը. առաջադրվել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը
Խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Թեկնածուի կե...

25.05.2023
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու է ընտրվել Սերգեյ Մեղրյանը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի եւ Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները: Մայիսի 25-ի ԱԺ հերթական նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քա...

25.05.2023
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու չի ընտրվել
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Անի Մխիթարյանի թեկնածությունները: Մայիսի 25-ին ԱԺ 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությ...

25.05.2023
ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մայիսի 25-ի հերթական նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նախագծի հիմնական նպատա...

25.05.2023
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի եւ Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով: Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի եւ Սերգ...

25.05.2023
ԱԺ-ն քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Անի Մխիթարյանի թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալներն ու աշխա...

25.05.2023
Ընտրվել են Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներ
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների եւ քաղաքացիական գործերի քննության դատական կազմերի դատավորների թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության քվեարկությունների արդյունքնե...

25.05.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Երեւանի 33-րդ թաղամասի մի խումբ բնակիչների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին ընդունել է Երեւանի 33-րդ (Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծ պողոտայի) թաղամասի մի խումբ բնակիչների, որոնք երեկ հանդիպում էին խնդրել ՀՀ ԱԺ նախագահից: Հանդիպմանը քաղաքացիները ներկայացրել են իրենց բնակության տարածքում տիրող խնդրահ...

25.05.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին
««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց տալ ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով, ինչը պայմանավորված է քննիչնե...

25.05.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am