Տպել
19.05.2023
Ազգային ժողովում Գորիսի Ակներ եւ Վերիշեն բնակավայրերի դպրոցականների հետ հանդիպել են երկրի վարչապետն ու խորհրդարանի ղեկավարը
1 / 11

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու պատգամավոր Արմեն Խաչատրյանը մայիսի 19-ին հանդիպել են ճանաչողական այցով խորհրդարանում գտնվող ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ եւ Վերիշեն բնակավայրերի դպրոցների սաների ու ուսուցիչների հետ:

Հարցուպատասխանի ձեւաչափում աշակերտները բարձրացրել են մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքական օրակարգին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, խաղաղությանը միտված քայլերին, տնտեսական ու կրթական բարեփոխումներին վերաբերող եւ այլ հարցեր:


19.05.2023
Օրենսդրական նախաձեռնություններով կարգավորվում են սնանկության ոլորտին առնչվող եւ հակակոռուպցիոն դատարանի գործունեությունը վաղաժամկետ ծավալելու վերաբերյալ մի շարք հարցեր
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել լրամշակված երկու օրենսդրական փաթեթի: Առաջին փաթեթով առաջարկվում է «Սնանկության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում կատարել լրացումներ, որոնք հնարավորություն են տալու սն...

19.05.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...