ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել լրամշակված երկու օրենսդրական փաթեթի:
Առաջին փաթեթով առաջարկվում է «Սնանկության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում կատարել լրացումներ, որոնք հնարավորություն են տալու սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում պատշաճ կերպով իրականացնել տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտներում վերահսկողություն:
Հստակեցվում է Տեսչական մարմնի գործունեության, ինչպես նաեւ այդ մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումների հետ կապված տեղեկատվության ներկայացման ժամկետը:
Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանի՝ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:
««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում, որի արդյունքում սույն թվականի հունիսի 15-ից Վերաքննիչ քրեական եւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը, իսկ դրանց քննությունը կտրվի նեղ մասնագիտացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է տեխնիկական փոփոխություն, որն ընդունվել է:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով օրենսդրական փաթեթը հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման կարեւորագույն քայլերից մեկն է:
Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, կարեւորելով նախագծերի փաթեթի ընդունումը, նշել է, որ այն կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը:
Ազգային ժողովում Գորիսի Ակներ եւ Վերիշեն բնակավայրերի դպրոցականների հետ հանդիպել են երկրի վարչապետն ու խորհրդարանի ղեկավարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու պատգամավոր Արմեն Խաչատրյանը մայիսի 19-ին հանդիպել են ճանաչողական այցով խորհրդարանում գտնվող ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ եւ Վերիշեն բնակավայրերի դպրոցների սաների ու ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...