Տպել
16.05.2023
Կառավարությունն առաջարկում է մի շարք կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը
1 / 4

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է առանց ընդհատման հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Օրենքի 22-րդ հոդվածում թվարկվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքերը` առողջական վիճակը, ընտանեկան պայմանները կամ որոշ այլ հիմքեր»,- նշել է զեկուցողը եւ հավելել`  նույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասով նաեւ տարկետում է տրվում Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին: Այդ տարկետումը տրվում է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը: Օրենքում առկա որոշ կետերի համաձայն` վերոնշյալ հիմքերով տարկետումը երկարացնելու կամ տարկետում տալու հնարավորություն կա, եթե անձի 19 տարին արդեն լրացել է, բայց նա դեռեւս չի ավարտել դպրոցը, քոլեջը կամ ուսումնարանը, եւ այդ պարագայում նրան օրենքի ուժով տրվում է տարկետում:

Նախարարի խոսքով ձեւակերպումներում կան խնդրահարույց կետեր: «Եթե մենք ունենք դպրոցում սովորող 19 տարին լրացած աշակերտ, որը դեռեւս չի ավարտել ուսումնառությունը եւ զորակոչի համար անցնում է բժշկական զննության անհրաժեշտ փուլերը, օրենքի գործող կարգավորումը չի հստակեցնում հիմքերը: Այսինքն` եթե անձը միաժամանակ ունենում է նաեւ տարկետում բժշկական հիմքով կամ ընտանեկան վիճակից ելնելով, ապա սա ստեղծում է լրացուցիչ բարդություններ նրա ուսումնառության անընդհատության նպատակով տարկետման որոշման կայացման համար»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը:

Փոփոխությունների նպատակն է չվտանգել անձի անընդհատ ուսումնառության իրավունքով պայմանավորված տարկետման տրամադրումը` անկախ այն հանգամանքից, թե որ հիմքով է տրվել նախորդ տարկետումը:

Կառավարությունն առաջարկել է նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում: Առաջարկն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը:

Հանձնաժողովի անդամները կարեւորել են նախաձեռնության ընդունումը:

Հարցը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 16-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:
 


16.05.2023
Նախագծի ընդունմամբ Հայաստանը կհաստատի խտրականության կանխարգելմանն ու կանանց իրավահավասարությանն ուղղված իր միջազգային եւ ներազգային պարտականությունների ուղղությամբ քայլերը
Նախագծի մշակումը պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու եւ Հանրային հեռարձակողի  կառավարման, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմիններում կին  թեկնածուների համար առկա խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Պատգամ...

16.05.2023
Առաջարկվում է խստացնել բնության, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ օգտագործման կարգերի խախտումների վարչական տույժերը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու ...

16.05.2023
Կներդրվեն կամավորության ինստիտուտի կայացման եւ մշակույթի տարածման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները
Գործող կարգավորումներն առաջացնում են կամավոր եւ օրինական աշխատանքի տարանջատման, կամավորություն իրականացնողների ու կամավորական կազմակերպությունների երաշխիքների բացակայության, օտարերկրյա կամավորական աշխատանքներ իրականացնողների ներգրավման խնդիրներ. նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղ...

16.05.2023
Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. Ալեն Սիմոնյանը՝ Կիպրոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիպրոս Գիորգալիսին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ձեւավորված միջպետական եւ բազմոլորտ հարաբերությունները: Նա երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացո...

16.05.2023
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական փոփոխություններ. ասել է  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ արտաքին հարաբեր...

16.05.2023
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

16.05.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

16.05.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...