National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
16.05.2023
Նախագծի ընդունմամբ Հայաստանը կհաստատի խտրականության կանխարգելմանն ու կանանց իրավահավասարությանն ուղղված իր միջազգային եւ ներազգային պարտականությունների ուղղությամբ քայլերը
1 / 8

Նախագծի մշակումը պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու եւ Հանրային հեռարձակողի  կառավարման, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմիններում կին  թեկնածուների համար առկա խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 16-ի նիստում:

Ըստ Լիլիթ Գալստյանի` Հայաստանը տարիներ շարունակ մի շարք միջազգային կոնվենցիաների եւ համաձայնագրերի է միացել` պարտավորվելով ապահովել կանանց առավելագույն ներկայացվածություն եւ լիակատար հավասարություն: Նրա խոսքով հրաշալի պատրաստված կանայք ունենք, որոնք կարող են արժանվույնս ներկայացնել հանրային շահերը:

«Ըստ էության` թղթի վրա հրաշալի պատկեր ունենք, սակայն մեխանիզմների եւ արդյունքների առումով դաշտը խոցելի է»,- նշել է նախագծի հեղինակը` հավելելով, որ օրենսդրական ամրագրումներով եւ քաղաքական կամքով կարող ենք շտկել իրավիճակը: Փոփոխությամբ մասնակիորեն կհաղթահարվի Հանրային հեռարձակողի խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում կանանց թերի ներկայացվածությունը, հանրային ընկալումներում կարժեւորվի կանանց ներուժի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը, գենդերազգայուն մոտեցման արդյունքում օրենսդրական մակարդակում Հայաստանը կհաստատի խտրականության կանխարգելմանն ու կանանց իրավահավասարությանն ուղղված իր միջազգային եւ ներազգային պարտականությունների ուղղությամբ քայլերը:

Նախագծով առաջարկվել է, որ Հանրային հեռարձակողի կառավարման, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմինների կազմում որեւէ սեռի ներկայացվածությունը երկուսից պակաս չլինի:

Ողջունելով առաջարկվող փոփոխությունը` պատգամավոր Հասմիկ Հակոբյանն առաջարկել է մեկ սեռի նվազագույն ներկայացվածությունը երկուսի փոխարեն դարձնել երեքը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը եւս ողջունել է ներկայացված փոփոխությունը` առաջարկելով աշխատանքային կարգով քննարկել պատգամավոր Հասմիկ Հակոբյանի առաջարկը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը նշել է, որ Կառավարությունը կողմ է օրինագծին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: ԱԺ խորհրդին կառաջարկվի այն ընդգրկել ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2023 թվականի մայիսի 23-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
 


09.12.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի պատվիրակությունը
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մերի Գալստյանը եւ Մարիա Կարապետյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել են եռօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրա...

09.12.2024
Ալեն Սիմոնյանի ելույթը ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը
Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի 75-ամյակը եւ, մինչ օրս, կազմակերպությունը շարունակում է հանդես գալ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ...

09.12.2024
Հայաստանում անցկացվում է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: Նախքան նիստի մեկնարկը՝ ԵԽԽՎ գլխավորի քարտուղարին եւ նիստի նախագա...

09.12.2024
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
ՀՀ ԱԺ աշխատակազմը 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 23-ը ներառյալ կիրականացնի ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 5-րդ կետի համաձայն` լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am