ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լիլիթ Գալստյանի խոսքով նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում բնության, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ օգտագործման նկատմամբ անհատական եւ հանրային պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաեւ պահպանման կարգերի եւ ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությամբ: Պատգամավորի գնահատմամբ այս առումով ներկա իրավիճակը բավական հեռու է բավարար լինելուց:
Վերոնշյալը նկատի ունենալով՝ հեղինակն առաջարկում է խստացնել, գրեթե կրկնապատկել օրենսգրքի 94-րդ եւ 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափերը, ինչպես նաեւ սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կատարվում է երկրորդ անգամ՝ վեց ամսվա ընթացքում:
Ուսումնասիրվել է եվրոպական մի շարք երկրների, Վրաստանի եւ Ռուսաստանի փորձը, տեղի են ունեցել քննարկումներ շահագրգիռ կազմակերպությունների եւ մասնագետների հետ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը:
Պատգամավորները ներկայացրել են որոշ առաջարկներ: Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն առաջարկել է ոչ միայն սահմանափակվել վարչական տույժեր սահմանելով, այլեւ խախտում կատարողներին որոշակի ժամկետներով զրկել պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկելու ԱԺ մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Կառավարությունն առաջարկում է մի շարք կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետման մասով իրականացվող վարչարարությունը
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է առանց ընդհատման հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման մասով ի...
Նախագծի ընդունմամբ Հայաստանը կհաստատի խտրականության կանխարգելմանն ու կանանց իրավահավասարությանն ուղղված իր միջազգային եւ ներազգային պարտականությունների ուղղությամբ քայլերը
Նախագծի մշակումը պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու եւ Հանրային հեռարձակողի կառավարման, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմիններում կին թեկնածուների համար առկա խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Պատգամ...
Կներդրվեն կամավորության ինստիտուտի կայացման եւ մշակույթի տարածման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները
Գործող կարգավորումներն առաջացնում են կամավոր եւ օրինական աշխատանքի տարանջատման, կամավորություն իրականացնողների ու կամավորական կազմակերպությունների երաշխիքների բացակայության, օտարերկրյա կամավորական աշխատանքներ իրականացնողների ներգրավման խնդիրներ. նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղ...
Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. Ալեն Սիմոնյանը՝ Կիպրոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիպրոս Գիորգալիսին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ձեւավորված միջպետական եւ բազմոլորտ հարաբերությունները: Նա երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացո...
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական փոփոխություններ. ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ արտաքին հարաբեր...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...