Տպել
12.05.2023
Հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումն առողջապահության ոլորտում
1 / 7

Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար անհրաժեշտ գույքային եւ տեխնիկական, ինչպես նաեւ մասնագիտական հագեցվածության պահանջների մեջ պարբերաբար կատարվում են փոփոխություններ` հաշվի առնելով միջազգային փորձը, տեխնոլոգիական զարգացումները, կրթական ծրագրերի զարգացումները եւ փոփոխությունները: Լիցենզիաները դարձնելով 5 տարի ժամկետով տրվող` հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը:

Նախարարի խոսքով նախատեսվում է վերանայել նաեւ 2002 թվականից ի վեր տրված լիցենզիաները: Նա հայտնել է, որ ներկայացվել էին մի քանի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո, սակայն պատգամավորների առաջարկների քննարկման արդյունքում որոշվել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 1 տարի հետո:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:


12.05.2023
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանին եւ Սիլվանա Կոխ-Մեհրինին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Հակոբյանին եւ վերջինիս հրավերով Հայաստան ժամանած «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր եւ նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինին: ՀՀ ԱԺ նախագահը հյուրերի հետ շրջայց է իրականացրել խորհրդ...

12.05.2023
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում շարունակում են իրենց հանդիպումները
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում շարունակում են իրենց հանդիպումների շարքը ինչպես պետական կառույցների, այնպես էլ հեղինակավոր վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,...

12.05.2023
Առաջարկվում է տուգանքներ սահմանել սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար
«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ: Ն...

12.05.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

12.05.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...