Տպել
09.05.2023
Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ վետերանները մասնակցել են Մոսկվայում տեղի ունեցած ռազմական զորահանդեսին
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Հաղթանակի օրվան նվիրված ռազմական զորահանդեսին Մոսկվայում ներկա են գտնվել վետերաններ Ռոզալիա Աբգարյանն ու Ներսես Սիմոնյանը:

Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված ավանդական զորահանդեսը, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոսկվա մեկնած վետերաններին, որոնք վերջին անգամ Կարմիր հրապարակում եղել են 10 տարի առաջ:

Հաղթանակի կերտման հարցում կես միլիոնից ավելի հայի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին կարեւոր նշանակություն է ունեցել: Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:

107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:


09.05.2023
Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգան...