Տպել
09.05.2023
Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին
1 / 24

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

Պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին:

Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:

107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

Հավերժ փառք եւ խոնարհում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:
 


09.05.2023
Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ վետերանները մասնակցել են Մոսկվայում տեղի ունեցած ռազմական զորահանդեսին
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Հաղթանակի օրվան նվիրված ռազմական զորահանդեսին Մոսկվայում ներկա են գտնվել վետերաններ Ռոզալիա Աբգարյանն ու Ներսես Սիմոնյանը: Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիր...